Ջերմուկը կդառնա ուրվական քաղաք․ Ամուլսարի պայմանագրով դառնում է էլ ավելի խոցելի․ Ինգա Զարաֆյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Կառավարությունը ստորագրել է անորոշ, ոչինչ չասող փաստաթուղթ․ այս փաստաթղթում շատ հակասություններ կան»,- այս մասին «Ամուլսարի հանքը շահագործելու նոր փորձ. հաշվարկվա՞ծ են բնապահպանական, անվտանգային ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ հավելելով, որ որ Ամուլսարի ծրագրի վերսկսման վերաբերյալ պայմանագրի ստորագրմամբ՝ կառավարությունը շատ մեծ պատասխանատվություն է ստանձնում և շատ մեծ ռիսկեր է վերցնում։

«Քանի որ սա դեռևս լիարժեք պայմանագիր չէ, իմ կարծիքով՝ շահագրգիռ երեք կողմերը փորձում են սրանով ստուգել հանրության արձագանքը, դիմադրությունը և ռեալ քայլերի անցնելու ռիսկերը»,- նշեց փորձագետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի, ՀՀ կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Նշվեց, որ հանքի շահագործման դիմաց Հայաստանը ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։

Զարաֆյանի դիտարկմամբ՝ կառավարության ներկայացրած հիմնավորումներում ընդգծվում է անվտանգության հարցը, սակայն չեն իրականացվել անվտանգությանը միտված ծրագրեր, և հանքի շահագործամն այս ծրագրով էլ Ջերմուկը դառնում է շատ ավելի խոցելի։

Զարաֆյանի խոսքով՝ նշվում է, որ ՇՄԱԳ-ով նախատեսված է 800 աշխատատեղ բացել․ «Դա նշանակում է, որ Ջերմուկ կգան տարբեր ռեգիոններից աշխատակիցներ և կփոխարինեն տեղի բնակչությանը, քանի որ տեղի բնակչությունը մասնագիտացված է առողջապահական ծառայությունների ոլորտում, և երբ հանքը շահագործվի, տեղաբնակները դուրս կգան»։

«ԷկոԼուր»-ի նախագահի դիտարկմամբ՝ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում Ջերմուկն այլևս չի լինի առողջարանային քաղաք, այն որպես հանգստավայր գոյություն չի ունենա, այլ կդառնա ուրվական քաղաք։

Մանրամասները՝ տեսանյութում։