Վտանգ է` Վրաստանում «Եվրոպա,ՆԱՏՕ» ասող պառլամենտը քվեարկեց «պուտինատիպ» օրենքի օգտին. Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
Բոլորը

«Ծանր վիճակ է, վաղը կարող է խոշորամասշտաբ պատերազմ սկսել, իսկ մեր հանրությունը կորցրել է պլանավորելու կարողությունը: Մինչդեռ պլանավորելու հատկությունը ինստիտուցիոնալ կայունության կարևոր երաշխիքներից է: Հայաստանում անկախությունից ի վեր, հիմա` ավելի շատ, ապրում են «նաղդի» հոգեբանությամբ. այսօր հափշտակեմ, վաղն ինչ ուզում է` լինի: Հիմա դրան գումարվել է նաև հոռետեսական տրամադրությունը»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում արձակագիր, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Նա խոսում է նաև Հայաստանում հանրային դիսկուրսի մակարդակի մասին` արձանագրելով, որ հիմա օնլայն տիրույթում գերակշռող են, այսպես կոչված, «բովանդակային վիրուսները». «Մեր ժամանակներում մարդը պատմականորեն առաջին անգամ հնարավորություն է ստացել հանրայնորեն մտքի եկածն ասել: Բայց նա դեռ չգիտի մտքի կարգապահության մասին: Սա չինստիտուցիոնալացված, չկանոնակարգված, վայրի ազատության դրսևորում է: Հայհոյանքը նույնպես ազատության, ավելի կոնկրետ` գռեհիկ ազատության դրսևորում է: Բայց սա սովորական գռեհկություն չէ. այսօր Հայաստանում մարդիկ իրենց հուզմունքից ազատագրվում են հայհոյելու միջոցով»:

Գևորգ Տեր-Գաբրիելյանն անդրադառնում է նաև այս պահին տարածաշրջանում ամենաշատը քննարկվող իրադարձությանը` վրաստանյան բողոքի ցույցերին, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին, որն արդեն հետ է կանչվել: Նրա դիտարկմամբ` ստալինյան ժամանակներից «օտարերկրյա գործակալ» նշանակում է ժողովրդի թշնամի, դավաճան և շպիոն, և եթե Վրաստանն ընդունի այդ օրենքը, կնշանակի` քայլ է անում դեպի ստալինյան ամբողջատիրություն.

«Ռուսաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում կառուցված է այնպիսի մի համակարգ, որ իշխը սովորական մարդկանց պատկանել չի կարող, նրանք զրկված են իշխանությունից: Հիմա աշխարհում ժողովրդական և հետադիմական արժեքների համաշխարհային պայքար է, Վրաստանն էլ, մենք էլ այդ պայքարի մեջ ենք: Մենք տեսանք, որ Վրաստանում «Եվրոպա», «ՆԱՏՕ» ասող պառլամենտը կարող է մի գիշերում քվեարկել «պուտինատիպ» օրենքի օգտին, սա վտանգավոր է կնշանակի` այդ օրենքի օգտին քվեարկող իշխանությու՞նն է շպիոն: Սա արդեն գաղափարների պատերազմ է»:
Մեր զրուցակիցը խոսում է նաև կրթական համակարգի որոշ բացերի մասին` նկատելով, որ հայկական դասագրքերում ոչ միայն ներկան, այլև անցյալը միֆականացվել է, կեղծիքը որպես արժեք է ներկայացվել. «Վատ որակի միֆոլոգիզացված ինֆորմացիայի փոխարեն կարող է տրամադրվել իրական ինֆորմացիա: Պետք է գտնել ճիշտը ներկայացնելու օպտիմալ տարբերակը: Շատ բան կախված է նաև դասագիրք գրողի հոգեբանությունից, որը ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան