Բաքուն Հայաստանին մեղադրել է «ՄԱԿ-ի դատարանի որոշումը չկատարելու մեջ»․ Բայրամովը շարունակում է կեղծել իրականությունը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ամեն կերպ փորձում է արդարացումներ գտել Լաչինի միջացքն արդեն երեք ամիս ապօրինի փակելու և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը չկատարելու համար։ Այս անգամ էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ադրբեջանական քարոզչական թեզերի շարադրանքով նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում Հայաստանին է մեղադրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, իբր, չկատարելու համար։

«Հայաստանը շարունակում է չկատարել դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի՝ պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելություն հրահրելու և խրախուսելու դեպքերը Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ, այդ թվում՝ իր տարածքում գտնվող կազմակերպությունների և անհատների կողմից»,- ասվում է Բայրամովի նամակում։

Շարունակելով կեղծիքները՝ Բայրամովը նշել է, թե, իբր, Հայաստանում գործում են կազմակերպություններ, որոնք «ադրբեջանցիների դեմ ռասայական ատելություն են քարոզում»։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը գրել է, որ, իբր, Հայաստանը շահագրգռված չէ Լաչինի ճանապարհի գործունեության թափանցիկության ապահովմամբ, և նշել, թե «Ադրբեջանի կառավարությունը որևէ պատասխանատվություն չի կրում Լաչինի միջանցքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքի ակցիայի հետ կապված և չի կարող բռնի կերպով միջամտել նրանց բողոքի օրինական իրավունքներին»։

Բայրամովը, շարունակելով անտեսել ՄԱԿ-ի դատարանի որոշումը, հայտարարել է, թե «Ադրբեջանն իր լիազորությունների շրջանակում երաշխավորում է ճանապարհային անվտանգությունը, և ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ ցուցարարները չեն խոչընդոտում երթևեկությանը»։

Նամակում նշվում է, որ Ադրբեջանն առաջարկել է սահմանային անցակետեր ստեղծել Լաչինի միջանցքի  մուտքի մոտ, և այս առաջարկն ուղղված է, իբր, «ճանապարհի օգտագործման չարաշահումները կանխելուն»։

Հավելենք, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Բաքուն այդպես էլ չկարողացավ փաստական ապացույցներ ներկայացնել, որ Հայաստանը որևէ կերպ չարաշահում է Լաչինի միջանցքը։

Էմմա Չոբանյան