Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելի ինտենսիվ զորավարժություններ անցկացնել՝ «իրական պատերազմի» պատրաստ լինելու համար

Լուրեր

14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազայի և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
Բոլորը

Կորեական թերակղզում աճող լարվածության ֆոնին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելի ինտենսիվ զորավարժություններ անցկացնել՝ «իրական պատերազմի» պատրաստ լինելու համար։ Հյուսիսկորեական պետական KCNA գործակալության հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ընը նախօրեին դստեր ուղեկցությամբ հետևել է դաշտային հրետանային վարժանքներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գործակալության հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, որ զորավարժությունների ընթացքում միաժամանակ արձակվել է առնվազն վեց հրթիռ։

«Հարվածային առաքելությունների համար» պատրաստված ստորաբաժանումները «հզոր կրակոցներ են արձակել թիրախային ջրերում» և ցուցադրել «իրական պատերազմին դիմակայելու» ունակությունը, գրում է KCNA-ն։

Զորավարժություններին հետևելիս Կիմ Չեն Ընը զինվորականներին ասել է, որ պատրաստ լինեն կատարել «երկու ռազմավարական խնդիր․ առաջինը՝ զսպել պատերազմը, և երկրորդ՝ նախաձեռնություն ցուցաբերել պատերազմում»։

Տաթև Ֆռանգյան