Ռուսաստանում ուսուցիչները բախվել են աշխատավարձերի զանգվածային ուշացման խնդրին

Լուրեր

26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Բոլորը

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանում մանկավարժները բախվել են աշխատավարձերի զանգվածային ուշացման խնդրին: 2023 թվականի փետրվարի սկզբին ուսուցիչներին պետության պարտքը հասել է 162 միլիոն ռուբլու՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 12 անգամ, մինչդեռ անցյալ տարվա վերջին այն չի գերազանցել 17 միլիոն ռուբլին։ Այս մասին ասվում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ Ռոսստատի զեկույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այդ գումարից 146 միլիոն ռուբլին պարտք են մարզերի բյուջեները, 4 միլիոնը՝ տեղական բյուջեները, 2 միլիոնը՝ դաշնային գանձարանը։ Եվս 10 միլիոն ռուբլի ուսուցիչները չեն ստացել գործատուներից՝ «սեփական միջոցների բացակայության» պատճառով։

Աշխատավարձի ընդհանուր պարտքը բոլոր ոլորտներում փետրվարի սկզբին հասել է 799 միլիոն ռուբլու, ինչը 24 տոկոսով ավելի է, քան հունվարին։ Գրեթե 19 հազար աշխատողի աշխատավարձն ուշացել է, հունվարին նրանց թիվը եղել է 8,3 հազար։

Պետության կողմից սոցիալական պարտավորությունների չկատարումը գրանցվել է Ռուսաստանի Դաշնության բյուջեի աճող դեֆիցիտի ֆոնին: 2023 թվականի հունվար-փետրվարին, ըստ Ֆինանսների նախարարության նախնական տվյալների, այն կազմել է 2,581 տրլն ռուբլի կամ մեկ տարվա համար նախատեսված 2,925 տրիլիոն ռուբլու գրեթե 90 տոկոսը։

Տաթև Ֆռանգյան