ԱՄՆ դեսպանի այցը Լաչինի գոտի ուղերձ է Ադրբեջանին՝ բացե՛լ միջանցքը․ սա չափազանց կարևոր քայլ է․ Դավիթ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը արևելագետ Դավիթ Հովհաննիսյանի հետ

-Բավականին լարված է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրությունը, ԼՂ-ում Ադրբեջանը վերջին շրջանում արյունալի միջադեպեր հրահրեց․ սպանվեցին ոստիկաններ՝ կեղծ պատրվակներ բերելով, թե Հայաստանը փորձում է զենք տեղափոխել ԼՂ, ընդ որում՝ փակված Լաչինի միջանցքով։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի ղեկավարը խոսում է ԼՂ-ի ինտեգրման մասին՝ Ադրբեջանը ներկայացնելով որպես խաղաղասեր պետություն։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

-Ստեղծված իրավիճակում սա իրադարձությունների տրամաբանական զարգացում է։ Հասկանալի է, որ այս հռետորաբանությունը կոչված է արդարացնելու այն ռազմական գործողությունները, որոնք ծրագրում է Ադրբեջանը․ կիրականացնի, թե՝ ոչ, դա ո՛չ մեզանից է կախված, ո՛չ էլ իրենցից։ Իսկ խաղաղասեր պետության մասին իր վճիռն արդեն տվել է Հաագայի դատարանը՝ որոշմամբ, որն իրավական լուրջ գնահատական է, և դա մեր քարոզչությունն ի պատասխան պետք է օգտագործի, և նման հայցերը պետք է շարունակվեն։ Բայց, անշուշտ, դա քիչ է, որպեսզի որոշակի կանխատեսելիություն ապահովվի։ Դրա համար անհրաժեշտ է անընդհատ, ակտիվ, տարբեր խողովակներով տարվող աշխատանք՝ թե՛ պաշտոնական, դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, և թե՛ ոչ պաշտոնական։ Պետք է օգտագործենք մեր բոլոր կարողություններն ու հնարավորությունները։

-Բազմաշերտ դիվանագիտության մասին է խոսքը․․․

–Այո՛։ Ժամանակին բազմաշերտ կամ բազմախողովակ դիվանագիտություն իրականացնում էինք, մեր բոլոր ռեսուրսներն օգտագործում էինք, և դա բավականին լուրջ հաջողությունների հասցրեց։

-Պարո՛ն Հովհաննիսյան, մենք առաջիկայում կունենանք պայքարի և դիմակայությունների՞ փուլ, և ոչ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Անհնա՞ր է խաղաղության գալ, եզրեր չկա՞ն։

-Դիվանագիտության մեջ մի քանի հասկացություններ կան, որոնք դեռևս ոչ ոք չի վիճարկել։ Առաջինը, այսպես կոչված, բանակցությունների առարկան է, երկու կողմերը պետք է հստակ բնորոշեն բանակցությունների առարկան, և բանակցությունների հաջողությունը կախված է նրանից, թե կողմերի բնորոշումները որքանով են համընկնում։ Եթե չեն համընկնում, հնարավորություն չկա։ Այս դեպքում տեսնում ենք, որ այդ համընկնումը գոյություն չունի․ կողմերը բանակցելու են բոլորովին տարբեր բաների մասին։

–Մի քանի տարբերություն կարող եմ նշել՝ առաջինն այն է, որ Ադրբեջանը միջազգային մեխանիզմին դեմ է Ադրբեջան-ԼՂ երկխոսության մեջ, երկրորդը՝ խաղաղության պայմանագրի երաշխավորի ինստիտուտին է դեմ Ադրբեջանը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ, տեսականորեն մտավախություն չունի՞, որ Հայաստանը կարող է խախտել։

-Ինչո՞ւ տեսականորեն։ Ղարաբաղյան առաջին պատերազմից 30 տարի անց Ադրբեջանը պատերազմ հրահրեց, և Աստված գիտի՝ ինչ է լինելու հետո և ով ինչ ռեսուրսներ է ունենալու․․․

-Իսկ ինտեգրման ծրագիրն ինչի՞ մասին է, արդյո՞ք դա ընկալելի է միջազգային հանրության համար։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում էր և հայտարարեց, որ ԱՄՆ-ն այս առնչությամբ ծրագիր չունի․ «Մենք չենք եկել կողմերի վզին փաթաթելու մեր ծրագիրը, այլ կողմերը պետք է բխեցնեն լուծումը»։

-Մեծ հաշվով՝ ԱՄՆ-ի ինչի՞ն է պետք մտնել խաղաղության պայմանագրի մանրամասների մեջ և մեկին ստիպել։ Եթե բանակցային հաջողությունը մոտ լինի, ստիպել պետք է, միջնորդի գործը հենց դա է։ ԱՄՆ-ի շահն այն է, որ այս տարածաշրջանում իրավիճակը կայուն լինի, բոլոր ճանապարհները բաց լինեն և անկանխատեսելի հետևանքներով իրադարձություններ տեղի չունենան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան