Ուկրաինան կայսրությունների մարտադաշտ է․ պատերազմներ են մղվում, հին զենքերը վաճառվում են, նորերը՝ փորձարկվում․ Հռոմի պապ

Լուրեր

26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի հետևում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մի քանի «ժամանակակաից կայսրությունների» շահեր են։ Նման հայտարարություն է արել Հռոմի Ֆրանցիսկոս պապը շվեդական RSI հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ֆրանցիսկոս պապը նաև պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի խաղաղության կոչ անի։

«Ես նրա հետ կխոսեի այնքան բաց, որքան խոսում եմ հրապարակայնորեն։ Նա կիրթ մարդ է։ Պատերազմի երկրորդ օրը ես գնացի Սուրբ Աթոռում ՌԴ դեսպանատուն, որպեսզի ասեմ, որ պատրաստ եմ մեկնել Մոսկվա, եթե Պուտինը ինձ բանակցելու հնարավորություն տա։ Լավրովն ինձ գրել էր շնորհակալություն, սակայն հավելել, որ այժմ ժամանակը չէ։ Պուտինը գիտի, որ ես հասանելի եմ։ Սակայն այնտեղ կան կայսերական շահեր՝ ոչ միայն ռուսական կայսրության, այլ նաև այլ կայսրությունների։ Կայսրությունների համար հատուկ է ազգին երկրորդ հորիզոնականում դնելը»,- հավելել է նա։

Հռոմի պապը նաև հերթական անգամ տեղի ունեցողը համաշխարհային պատերազմ է անվանել։

«Ավելի քան 100 տարվա ընթացքում սկսվել են 3 համաշխարհային պատերազմներ՝ 1914-18-ականներին, 1939-45-ականներին և հիմա, որը հանդիսանում է համաշխարհային պատերազմ։ Այս սկսվել է կամաց-կամաց, իսկ հիմա ոչ ոք չի կարող ասել, որ սա համաշխարհային պատերազմ չէ։ Դրանում ներգրավված են մեծ գերտերություններ։ Իսկ Ուկրաինան նրանց մարտադաշտն է, այնտեղ պատերազմում են բոլորը»,- նշել է Ֆրանցիսկոս պապը։

«Մտքումս ռազմական արդյունաբերությունն է։ Մի փորձագետ ինձ պատմել է, որ եթե զենքի արտադրությունը հաջողվեր կանգնեցնել թեկուզ մեկ տարով, համաշխարհային սովի խնդիրը կլուծվեր։ Սա շուկա է։ Պատերազմներ են մղվում, հին զենքերը վաճառվում են, նորերը՝ փորձարկվում»,- ասել է Սրբազան քահանայապետը։

Տաթև Ֆռանգյան