ԱՄՆ հետախուզությունը՝ Բաքվի հնարավոր հարձակումների մասին․ Արցախի նախագահը 3 նախարարի է ազատել․ Լուրեր

Լուրեր

30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
Բոլորը
  • Արցախի նախագահի Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրերով՝ Հրանտ Սաֆարյանն ազատվել է Արցախի գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Այդ պաշտոնին նշանակվել է Գեորգի Հայրիյանը: Արմեն Մանգասարյանն ազատվել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից։ Այս պաշտոնին նշանակվել է Վահրամ Առաքելյանը: Արամ Սարգսյանն ազատվել է Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնից: Նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանին: Հեռացված երեք նախարարներն էլ այդ պաշտոններին նշանակվել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում։
  • Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել՝ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար։ Այս մասին նշվել է ԱՄՆ հետախուզական համայնքի հերթական տարեկան զեկույցով, որ ներկայացվել է Կոնգրեսին։ Նշվում է, որ սահմանի երկայնքով ռազմական ուժերի շարունակական ներկայությունը բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ։ Զեկույցում վերահաստատվում է, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում են սկսել ՀՀ սահմանի երկայնքով՝ գրավելով հայկական որոշ տարածքներ։
  • Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե անհանգստացած է վերջին մահացու բախումների և կրակոցների մասին նոր հաղորդումներով: Ըստ Կլաարի՝ բռնությանն արդարացում չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով, և ժամանակն է միասին աշխատելու դիմացկուն, արդար խաղաղության համար։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։