Իսրայելում ցուցարարներն արգելափակել են օդանավակայանի մուտքը՝ երկրից Նեթանյահուի մեկնելուց առաջ

Լուրեր

26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Բոլորը

Թել Ավիվում ցուցարարները կառավարական համալիրի մոտ փակել են մայրուղին, ինչպես նաև «Բեն Գուրիոն» օդանավակայանի մուտքը, որտեղից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է մեկնի Իտալիա, հայտնում է News.ru-ն։

Իսրայելցիները բողոքում են դատական համակարգի բարեփոխումների դեմ։ Բողոքի ակցիան սկսվել է Թել Ավիվի կենտրոնական Հաբիմա հրապարակում։ Այնտեղից ցուցարարները շարժվել են դեպի կառավարական համալիր։ Ցուցարարներին կանգնեցնելու համար այնտեղ են տեղակայվել ոստիկանության հեծյալ ստորաբաժանումները։ Նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում նաև հանրապետության այլ քաղաքներում։

Որոշ ժամանակ առաջ Նեթանյահուի կառավարությունը հրապարակել էր դատաիրավական բարեփոխումների նախագիծը։ Այն ենթադրում է Իսրայելի Գերագույն դատարանի լիազորությունների էական սահմանափակում, մասնավորապես, խորհրդարանի կողմից ընդունված օրենքները չեղարկելու իրավասություն։ Բացի այդ, այն հնարավորություն է տալիս կառավարությանը վերահսկել դատավորների նշանակումը։

Մարտի 1-ին նախատեսված էր Իսրայելի խորհրդարանում քվեարկություն դատական բարեփոխումների նախագծի վերաբերյալ։ Սակայն ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են այն և ցուցարարների հետ միասին դուրս եկել փողոց։

Նեթանյահուն հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը ձգտում է երկրում անարխիա հրահրել։ Վերջինը ևս նմանատիպ մեղադրանք է հնչեցրել վարչապետի հասցեին։

Տաթև Ֆռանգյան