Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի բարձրաստիճան զինվորականի հետ

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուսթաֆա Օղուզին և քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հանդիպման ընթացքում կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասվում  է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Հասանովը թուրք գեներալին է ներկայացրել ադրբեջանական բանակում կատարվող բարեփոխումները, ինչպես նաև հայ-ադրեջանական սահմանին ու Արցախում տիրող իրավիճակը։

Օղուզն իր հերթին անդրադարձել է Ադրբեջանի հետ համագործակցության ներկա վիճակին և գոհունակություն հայտնել այս ոլորտում ձեռք բերված արդյունքներից։

«Հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության առանձնահատուկ նշանակությունը օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակում»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Թուրք գեներալը հանդիպել է նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ։

Էմմա Չոբանյան