ՌԴ-ն կապ չունի Վրաստանում բողոքի ցույցերի և «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ. Պեսկով

Լուրեր

26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Բոլորը

Ռուսաստանը ոչ մի կապ չունի Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի, ինչպես նաև բողոքի ցույցերի հետ, որոնց պատճառ է դարձել այդ փաստաթուղթը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Գազետան։

Ռուս պաշտոնյան այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ի հայտարարությունները, թե օրինագիծը ոգեշնչված է Կրեմլից։

«Ոչինչ Կրեմլից չի ոգեշնչվել, Կրեմլը բացարձակապես կապ չունի դրա հետ»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ նման օրենքներում «ռահվիրա» է դարձել ԱՄՆ-ը։

«Նույնիսկ օրինագծի տարբերակներից մեկը (Վրաստանում ներկայացված – խմբ.), եթե ճիշտ ենք հասկանում, շատ նման էր ԱՄՆ-ի նմանատիպ օրենքին, երկրորդ տարբերակն ավելի քիչ նման էր ԱՄՆ-ի օրենքին, իր էությամբ շատ ավելի մեղմ էր։ Բայց, իհարկե, մենք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ կապ չունենք»,- վստահեցրել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև հայտարարել է, որ Վրաստանում տեղի ունեցող անկարգություններն «առաջացնում են Կրեմլի անհանգստությունը», քանի որ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է, որ «հանգիստ լինեն» իր սահմանները։

«Վրաստանը, ամեն դեպքում, մեզ հարևան պետություն է, և չնայած այն բանին, որ մենք, որպես այդպիսին, Վրաստանի հետ հարաբերություններ չունենք, այնուամենայնիվ, այնտեղ իրադրությունը չի կարող չառաջացնել մեր անհանգստությունը: Իհարկե, մեզ համար կարևոր է, որ խաղաղություն լինի մեր սահմանների շրջագծում, սակայն այստեղ իրավիճակը կարող էր ավելի լավ լինել»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր այժմ գտնվում են Վրաստանում, հորդորել է զգույշ լինել երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին։

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո Թբիլիսիի կենտրոնում երկու օր շարունակ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։

Տաթև Ֆռանգյան