Զապորոժիե ԱԷԿ-ը կրկին անցել է վթարային շահագործման, իրավիճակը սպառնալից է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Լուրեր

26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
Բոլորը

Ռուսական հերթական հրթիռային հարձակման ֆոնին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին զգուշացրել է, որ համաշխարհային մասշտաբով միջուկային աղետն ամեն անգամ ավելի է մոտենում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Այսօր առավոտյան տեղական ժամանակով առավոտյան 5-ի սահմաններում Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է ամբողջ արտաքին հոսանքը, երբ վերջինի մնացած 750 կՎ լարման գիծն անջատվել է, միակ պահուստային 330 կՎ գիծը վնասվել է մի քանի օր առաջ և վերանորոգվում է»,- ասել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ օբյեկտում ակտիվացված են բոլոր 20 վթարային դիզելային գեներատորները, որոնցից ութը էլեկտրաէներգիա են ապահովում ատոմակայանի համար, մնացածները գտնվում են սպասման ռեժիմում։

Գրոսսին ընդգծել է, որ պատերազմի սկզբից ի վեր վեցերորդ դեպքն է, երբ Զապորոժիեի ԱԷԿ-ն անցնում է վթարային շահագործման։ Արտաքին էլեկտրամատակարարումից կայանի վերջին ամբողջական անջատումը տեղի էր ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 23-ին։

Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակն այս պատերազմի ամենավտանգավոր պահերից է։ Կայանը ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել ներխուժման առաջին օրերին։ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները վաղուց ահազանգում են այն մասին, որ դրա տարածքում՝ միջուկային ռեակտորների անմիջական հարևանությամբ, Ռուսաստանի Դաշնության զինվորականներն անհասկանալի նշանակության օբյեկտներ են կառուցում։

Տաթև Ֆռանգյան