Վերին Լարսի անցակետում կիլոմետրանոց խցանումներ են․ ռուսները վերադառնում են ՌԴ

Լուրեր

26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
Բոլորը

Մարտի 9-ի գիշերը Վրաստանի Վերին Լարս սահմանային անցակետի մոտ Ռուսաստանի ուղղությամբ մի քանի կիլոմետրանոց խցանում է գոյացել։ Դրան, մասնավորապես, ուշադրություն են հրավիրել Կրեմլին մերձավոր  Shot և Mash տելեգրամյան ալիքները։ Խցանումների առկայության մասին են վկայում նաև Yandex.Maps ծառայության տվյալները և ականատեսների հաղորդագրությունները, գրում է Meduza-ն։

Լրատվամիջոցներեը նախ գրում էին, որ խցանումներն «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի պատճառով Վրաստանում շարունակվող զանգվածային բողոքի ակցիաների արդյունք են։ Սակայն տեղի բնակիչներն ու ականատեսները պատմել են, որ Վերին Լարսում խցանումներ են լինում պարբերաբար՝ անցակետի անկայուն աշխատանքի պատճառով։

RTVI հեռուստաալիքն էլ նշում է, որ անցակետը փակ է մարտի 5-ից եղանակային վատ պայմանների և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով։ Սահմանը բացվել է մարտի 7-ին, և Գուդաուրիի լեռնադահուկային հանգստավայրից վերադարձող ռուսները շատ են եղել անցակետում։

ՌԴ Դաշնային մաքսային ծառայության կայքում, սակայն, նշվում է, որ մարտի 9-ի ժամը 6։00-ի դրությամբ՝ Վերին Լարսում երկու կողմից հերթեր չեն եղել։

Էմմա Չոբանյան