Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան այսօր Բրյուսելում կքննարկեն ՆԱՏՕ-ին Սկանդինավյան երկրների անդամակցության հարցը

Լուրեր

17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
Բոլորը

Բրյուսելում այսօր տեղի կունենա ՆԱՏՕ-ին Ստոկոլմի և Հելսինկիի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը, գրում է almayadeen-ը։

Թուրքիան և Հունգարիան մնում են ՆԱՏՕ-ի միակ անդամները, որոնք դեռևս չեն վավերացրել Սկանդինավյան երկրների հայտերը։

Ստոկհոլմում թուրքական ղեկավարության դեմ ցույցերը և Ղուրանի այրումը յուղ լցրեցին կրակի վրա՝ է՛լ ավելի խորացնելով խզումն ու լարվածությունը Թուրքիայի և Շվեդիայի միջև: Անկարան դատապարտեց միջադեպը և հայտարարեց, որ չի աջակցի Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում՝ դադարեցնելով բանակցությունները, մինչդեռ Ֆինլանդիայի նկատմամբ Անկարայի դիրքորոշումը կարող է տարբեր լինել, եթե այդ երկիրը միայնակ դիմի դաշինքին անդամակցության հարցով։ Բացի այդ, Անկարան երկու երկրներից պահանջում է արտահանձնել «քուրդ ահաբեկիչներին»։

Թուրքիայի կոշտ դիրքորոշումը փոքր-ինչ մեղմացավ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո։ Փետրվարի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ պայմանավորվել են վերսկսել բանակցությունները։

«Անցյալ շաբաթ Անկարայում լավ քննարկումներ ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Մենք պայմանավորվեցինք վերսկսել բանակցությունները և մարտի կեսերին իմ հովանու ներքո եռակողմ հանդիպում հրավիրել Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի միջև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ քննարկելու անցյալ տարվա հունիսին ձեռք բերված համաձայնագրի կատարման ընթացքը և անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու հարցը»,- ասել էր Ստոլտենբերգը։

Էմմա Չոբանյան