ԱՄՆ Կոնգրեսի խոսնակը մերժել է Կիև գնալու՝ Զելենսկիի հրավերը

Լուրեր

17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին հայտարարել է, որ չի պատրաստվում այցելել Ուկրաինա։ Այսպիսով, նա պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավերին՝ ժամանել Ուկրաինա՝ անձամբ ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին։

Մարտի 8-ի երեկոյան ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում Մաքքարթին, պատասխանելով Զելենսկիի հրավերի մասին հարցին, ասել է, որ ինքը Կիև գնալու կարիք չունի, և այլ կերպ տեղեկատվություն կստանա։

Նույն ալիքով հրապարակված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին Քևին Մաքքարթիին Ուկրաինա այցելելու հրավերի մասին է հայտնել՝ մեկնաբանելով Ներկայացուցիչների պալատի խոսնակի խոսքերը Կիևին օգնության «անսահմանափակ կտրոնի» մասին։

«Պարոն Մաքքարթին պետք է գա այստեղ՝ տեսնելու, թե ինչպես ենք մենք աշխատում, ինչ է կատարվում այստեղ, ինչ է մեզ պատճառել պատերազմը, ովքեր են կռվում հիմա, դրանից հետո միայն սեփական ենթադրություններն անի»,- ասել էր ուկրաինական պետության ղեկավարը։

CNN-ը նշում է, որ ԱՄՆ-ում Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամները՝ դեմոկրատները և հանրապետականները, ներկայում աջակցում են Ուկրաինային օգնության տրամադրումը։ Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատում, որտեղ հանրապետականներն այժմ մեծամասնություն ունեն, ոմանք կոչ են անում դադարեցնել Կիևին ռազմական և ֆինանսական օգնությունը:

Տաթև Ֆռանգյան