Թուրքիայում հայտնել են Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելու՝ Էրդողանի ցանկության մասին

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկիի միջև բանակցություններ կազմակերպել այս տարվա ապրիլին։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում  հայտարարել է Թուրքիայի նախագահականին կից Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրի Էրհանը, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Դժվար է ասել՝ կստացվի՞, թե՞ ոչ, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ձգտում են շարունակել ռազմական գործողությունները և հանդես են գալիս Ռուսաստանի հետ ցանկացած հանդիպումների ու բանակցությունների դեմ»,- ասել է նա։

Էրհանի խոսքով՝ Անկարայի առաքելությունը ռուս-ուկրաինական կարգավորման հարցում այն է, որ հակամարտող երկրների առաջնորդները «գոնե մի անգամ հանդիպեն և ուղիղ խոսեն՝ առանց արտաքին ազդեցության» և փորձեն գտնել «իրենց ձեռնտու լուծում»։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է միջնորդի դերը, քանի որ ունի հասանելիություն հակամարտության երկու կողմերին։

Անկարան առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս Պուտինի ու Զելենսկիի միջև բանակցություններ կազմակերպելու նախաձեռնությամբ, սակայն այդպես էլ չի հաջողվում դա իրականացնել։

Էմմա Չոբանյան