Ռիգան հանդես է գալիս Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա․ Լատվիայի նախագահ

Լուրեր

13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
Բոլորը

Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը նախօրեին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռիգան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման օգտին՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, գրում են ադրբեջանական լրատվականները։

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի, Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացին, ինչպես արդեն նշել եմ՝ մենք միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման կողմնակից ենք։ Իսկ միջազգային իրավունքը նշանակում է երկրների տարածքային ամբողջականություն»,- ասել է Լատվիայի նախագահը՝ նշելով, որ «հասել է ժամանակը նման խաղաղության պայմանագրի»։

«Կայուն խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե այն հիմնված լինի միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության վրա»,- ասել է Լևիտսը։

Հարկ է նկատել, որ Լատվիայի պաշտոնյաների հայտարարությունները վերջին շրջանում ավելի շատ նման ադրբեջանական լոբբինգի ներկայացուցիչների  վարքագծի։ Մասնավորապես, դեռ անցյալ տարի օգոստոսին, երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակում էր իրականացրել Արցախի վրա, Լատվիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսն իր թվիթերյան պաշտոնական էջում կիսվել էր մի շարք գրառումներով, որոնք միակողմանի էին, բացահայտ ներկայացնում էին ադրբեջանական կողմի դիրքորոշումը և արդարացնում Բաքվի ագրեսիան։ Ավելի վաղ էլ Պաբրիկսն այցելել էր Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքը։

Էմմա Չոբանյան