Իսլանդիայի վարչապետն ընդունել է աշնանը Հայաստան այցելելու առաջարկը

Լուրեր

26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Բոլորը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։

Ինչպես տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում իսլանդական տարբեր ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցության, համագործակցության, ինչպես նաև իսլանդական պատգամավորական պատվիրակության Արցախ կատարած այցի համար։

Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, երկուստեք փորձի փոխանակման հնարավորությունները։

Խոսելով կանանց իրավունքների պաշտպանության, վերջիններիս դերի բարձրացման անհրաժեշտության մասին՝ նախարար Մկրտչյանը վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին ներկայացրել է նաև մանրամասներ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության համատեղ նախաձեռնության՝ «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագիրը կրող համաժողովի վերաբերյալ։

Կատրին Յակոբսդոտիրը ողջունել է նախաձեռնությունն ու ընդունել ՀՀ կողմից հրավերը՝ հոկտեմբերին նախատեսվող համաժողովին մասնակցության։