Ադրբեջանում կանայք ակցիայի ժամանակ ծաղրել են Ալիևին՝ Հայաստանին և Ֆրանսիային «քույրեր» կոչելու համար

Լուրեր

26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
Բոլորը

Ադրբեջանում կանայք այսօր Բաքվի կենտրոնում անցկացրած ակցիայի ժամանակ ծաղրել են նախագահ Իլհամ Ալիևին՝ ավելի վաղ Հայաստանին և Ֆրանսիային հեգնանքով «քույրեր» կոչելու համար։

Ակցիային կանանց իրավունքների և իրավահավասարության պաշտպանության հարցերով զբաղվող մի քանի տասնյակ ակտիվիստներ տարբեր կարգախոսներ են հնչեցրել՝ «Կանանց սպանությունը քաղաքական հանցագործություն է», «Պաշտպանենք մեր կյանքը», «Մի հաշտվեք, այլ հետաքննեք» ու այլ գրառումներով պաստառներով։

Ակցիայի ժամանակ աչքի է ընկել պաստառներից մեկը, որի բովանդակությունը դարձել է սոցցանցերում քննարկումների առարկա։ Պաստառի վրա գրված է եղել՝ «Պարո՛ն Ալիև, ինձ մի՛ ծաղրեք՝ «քույրիկ» ասելով, ձեր եղբայրը գնում է (այլևս չկա)»։ Ըստ երևույթին, ակցիայի մասնակիցները նկատի են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որին Ալիևը սիրում է «եղբայր» անվանել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 30-ամյակի միջոցառմանն Ալիևը, իբր, փորձել էր ծաղրել Հայաստանին ու Ֆրանսիային։

«Այդ սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, իսկ հիմա Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Նրանք միմյանց «քույրեր» են անվանում, և դա հատուկ ընդգծում են, չնայած կարող էին նաև իրար եղբայրներ անվանել»,- հեգնել էր Ալիևը, որից հետո դահլիճում գտնվողները սկսել էին ծափահարել ու ծիծաղել։

Էմմա Չոբանյան