Մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ծիածան» հասարակական կազմակերպության և «Ֆորմիկա փրոդաքշն» ընկերության համատեղ նախաձեռնությամբ` ս. թ. հունիսի 22-ից հուլիսի 1-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Սոցիալական շեշտադրությամբ մշակութային այս նախաձեռնության նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: 
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում և մարզերի պատմամշակութային վայրերում: Երևանում` Կարապի լճի տարածքում, պուրակներում, դահլիճներում կանցկացվեն բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ, վարպետության դասեր: 
Անակնկալ է սպասվում բնության սիրահարներին՝ փառատոնի վրանային կինոճամբարը կկազմակերպվի Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկում՝ Տաթևի վանքի տարածքում և Գորիս քաղաքում: 

Այս խորհրդավոր վայրերում մշակութային ճամբարի մասնակիցները, զբոսաշրջիկները՝ համայնքի բնակիչների հետ միասին, հնարավորություն կունենան դիտելու համաշխարհային կինոարվեստի այն ֆիլմերը, որոնք ժխտում են էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում  մարդասիրություն, խաղաղություն, հայրենասիրություն, ուղղված են վերականգնելու ընտանեկան և առհասարակ հոգևոր արժեքները: Այս տարի «Ֆրեսկոի» ֆիլմացանկում ներառված է 13 երկրների՝ 28 կինոժապավեն: 

Փառատոնի առանցքային միջոցառումներն են. 
◆ «Փարաջանովի և Թբիլիսի Ֆենոմենը» /Յուրի Մեչիտով, լուսանկարիչ, Վրաստան/: Փարաջանովի լուսանկարիչ և մտերիմ ընկերը կկիսի իր հուշերը կադրից դուրս։ 
◆ «Օրհնված Սուրբ Կրակը» /Ղևոնդ Վարդապետի Հովհաննիսյան, Երուսաղեմ/: Վարդապետը կներկայացնի իր հեղինակային ֆիլմը և կպատմի Երուսաղեմի այն իրողությունների մասին, որոնք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ։ 
◆ «Ինչպես ապրել՝ ապրելով» /Դմիտրի Լիցով, հոգեթերապևտ, Ռիգա/: 
Ինչպե՞ս ապրել ամբողջական, և ոչ թե թվացյալ կյանքով, այս և այլ կարևոր հարցերի պատասխաները հանրությունը կմտորի լատվիացի հյուրի հետ։ 
◆ «Տեսնել մարդուն» /Դմիտրի Բրիկման, լուսանկարիչ, լրագրող, Իսրայել/: 
Արվեստագետի համար իր գործունեության գլխավոր նպատակն է նկատել և ճանաչել մարդուն։ 
◆ «Մեկ աշխարհ» /Օնդրեյ Կոմենցկի, Չեխիա/: Մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն՝ Օնդրեյ Կամենցկին կներկայացնի ներառական մշակութային ծրագրերի կարևորությունը։ 
◆ «Հավատ՝ Հարց թե Պատասխան» խորագրով հանդիպում /խոսնակներ՝ Դմիտրի Բրիկման՝ լուսանկարիչ, Թել Ավիվ, Ղևոնդ Վարդապետ՝ հոգևորական, Երուսաղեմ,  Դմիտրի Լիցով՝ հոգեթերապևտ, Ռիգա/։ Հանդիպումը ուղղված է հավատացյալներին, անհավատներին, փնտրողներին, իմացողներին, կասկածողներին, մոլորվածներին և բոլոր ցանկացողներին։ 
◆ «Կրոնն այսօր» /Օլհա Վոզնա, Իտալիա՝ ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ, ով կներկայացնի փառատոնը և իր հեղինակային ֆիլմը։ Ջոն Էսկուդեր, ռեժիսոր, Իսպանիա՝ կներկայացնի իր հեղինակային ֆիլմը և կքննարկի վավերագարկան ֆիլմերում սոցիալական գործոնը/։
Փառատոնի շրջանակում կլինեն նաև հայ-իրանական մշակութային երկխոսության ծրագրեր՝ «Խաղաղության կամուրջ»  և «Հետադարձ հայացք» խորագրերով: 
◆ Փառատոնի հատուկ ծրագիր՝ «Միասին կարող ենք…» 
«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին, հատկապես՝ սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաներին, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Փառատոնի մրցանակները հատուկ մասնագիտացված մանկատան սաների աշխատանքներ են: