Կինն ապրում է հոր անասնագոմում․ Անժելան խոսում է բռնության մասին, եղբայրը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.02.2026 | 20:30
Չենք վախենում Սամվել Կարապետյանի փողերից, մեր մեջքին է ժողովուրդը․ մինչ կալուգաներում փողեր էին վայելում, մենք բարեփոխումներ էինք անում․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 20:21
Քրեակատարողական ծառայությունն անդրադարձել է Factor TV-ի հրապարակմանը
26.02.2026 | 20:05
«Այվազովսկի» օգտատերը ձերբակալվել է տիկտոկում Փաշինյանի հասցեին վիրավորանքի համար՝պնդում է փաստաբանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 19:54
Վահագնի թաղամասից մինչև իսպանական ծովափ. ինչ գույքեր են ուզում բռնագանձել Վահե Հակոբյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 19:42
Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
26.02.2026 | 19:28
Ալիևը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիր է բացել
26.02.2026 | 19:14
Թուրքիան հերքում է ՌԴ-ից գնված C-400 համակարգերը Սոմալի ուղարկելու տեղեկությունները
26.02.2026 | 19:00
Սամվել Կարապետյանն ամուր թելերով Կրեմլին է կապված, ստիպված կլինի ՀՀ-ի շահերին հակասող որոշումներ կայացնել․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:48
Տղա էինք, պահեցինք, Սերժ Սարգսյանը՝ Արցախի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:37
Մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով․ Ավինյան
26.02.2026 | 18:35
Հռոմում ընդունվել է Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-2030 թթ. ծրագիրը
26.02.2026 | 18:27
ММА-ի մարտիկը ոտքի կոտրվածք է ստացել հաղթական սալտո կատարելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:15
Միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց այն այլընտրանք չունի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:03
Ռուս սահմանապահները հեռացել են «Ախուրիկ»-ից // Գազաբալոնների ստուգումը կտեսաձայնագրվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 18:00
Գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին․ Դոնալդ Տուսկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վանիկը պատմում է, որ եղբոր՝ Հայկազի և մոր՝ Անժելայի հետ մի քանի տարի է՝ ապրում է հարազատ պապին պատկանող գոմում։ Մինչ այդ Ապարանում վարձով են բնակվել։ Մայրը՝ Անժելան, ամուսնալուծվելուց հետո փորձել է տղաների հետ վերադառնալ հայրական տուն՝ Մասիս համայնքի Խաչփար գյուղ։ Հայրը նրանց թույլ չի տվել տանն ապրել, փոխարենը տեղ է տվել գոմում, որտեղ մինչ այդ անասուններ է պահել։

Խոնավությանը, ցրտին և անմարդկային պայմաններին գումարվել է նաև նույնիսկ այս տանիքից զրկվելու վախը․ Անժելան պատմում է, որ իրեն և որդիներին սեփական հայրն ու եղբայրն ուզում են զրկել նաև տուն դարձած գոմից։

Անժելայի եղբայրը՝ Անատոլի Եսայանը, որ Երևանում է բնակվում, Factor TV-ին այլ կերպ է ներկայացնում իրողությունները։ Պնդում է՝ քրոջն ու երեխաներին ոչ միայն գոմից չեն հանում, այլև առաջարկում են հայրական տանն ապրել։ Ասում է՝ քրոջը երեխաների հետ դեռևս 2006-ին է Ապարանից բերել Խաչփար, որ իրենց մոտ լինեն։ Սակայն, նրա խոսքով, քույրը և մեծ որդին առողջական խնդիրների պատճառով միշտ անախորժություններ են ունենում հոր հետ, և չի ստացվում միասին մեկ տանիքի տակ ապրել։

Անժելան անցած տարի վիրահատվել է։ Եղբոր խոսքով՝ բոլոր ծախսերն ինքն է հոգացել, իսկ վիրահատությունից հետո տարել է տուն, բայց որոշ ժամանակ հետո կրկին գոմ են գնացել։ Պնդում է՝ գոմում ընդամենը մի քանի օր է, ինչ ապրում են, այնինչ Անժելան և Վանիկը նշում են՝ տարիներ։

Անժելան ասում է՝ եղբայրը գյուղ գալուց միշտ հիշեցնում է՝ գոմից պետք է դուրս գան։ Մի քանի օր առաջ էլ ֆիզիկական բռնություն է գործադրել իր և որդու՝ Վանիկի նկատմամբ ու սպառնացել։

Անժելան և ավագ որդին՝ Վանիկը, առողջական խնդիրներ ունեն։ Ընտանիքի միակ աշխատողը 21-ամյա Հայկազն է, որը մեր նկարահանման պահին աշխատանքի էր։ Անժելան ասում է, որ որդին ամբողջ օրը համագյուղացիների հողամասերում ու այգիններում է անցկացնում, որպեսզի  երեկոյան մի կտոր հաց բերի իրենց։ Նա նույնպես նման աշխատանքներ է կատարել, սակայն վիրահատությունից հետո այլևս աշխատունակ չէ։ Իսկ Վանիկը պատմում է՝ այս այգում նույնպես աշխատանքներ են կատարել, ստացված բերքը վաճառել և գումարը տվել պապին։

Անժելայի և որդու հետ քայլում ենք հարևաններից մեկի տուն, որն աջակցում է ընտանիքին։ Այդ ընթացքում հանդիպեցինք Անժելայի հորը։ 88-ամյա Ալբերտը չցանկացավ մեկնաբանություն տալ և շատ կտրուկ արձագանքեց մեր ներկայությանը։

Հարևանի տանը մեզ միացավ նաև խնդրի մասին Factor TV-ին ահազանգած Նաիրա Ասրյանը։ Չորս տարի է՝ ճանաչում է Անժելային, ասում է՝ միշտ բռնության է ենթարկվել, սակայն վախեցել է բարձրաձայնել։

Նա պնդում է, որ Անժելան թրաֆիքինգի է ենթարկվել ինչպես հարազատների, այնպես էլ գյուղի այլ բնակիչների կողմից, որոնց համար աշխատել է։ Նաիրայի հետ զրույցի ընթացքում Անժելան նույնպես հայտարարեց, որ հոր և եղբոր կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում։

Ասում է՝ տեղ չունի գնալու, իր միակ բնակության վայրն այս գոմն է, սակայն այլևս չի պատկերացնում հորն ու եղբորն այդքան մոտ ապրելը։

Factor TV-ն այս խնդրով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Նախարարությունից մեզ վստահեցրին, որ  Միասնական սոցիալական ծառայության Մասիսի տարածքային կենտրոնի աշխատակիցները կապ կհաստատեն ընտանիքի հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող են նրանց դարձնել աջակցության ծրագրերի շահառու, քանի որ կան նաև հաշվառման խնդիրներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան