Վրաստանն «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վրաստանը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծն ուղարկել է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողով՝ վերլուծության։ Այս մասին մարտի 8-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

«Մի քանի ամսից օրինագծի վերաբերյալ կարծիք կստանանք Վենետիկի հանձնաժողովից, և միայն դրանից հետո կշարունակվի օրինագծի քննարկումը խորհրդարանում»,- ասել է նա։

Պատգամավորը սպեկուլյատիվ է համարել ընդդիմության այն պնդումները, թե «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա ԵՄ-ում Վրաստանի թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացի վրա։

Կոբախիձեն նաև ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր մարտի 7-ի ցույցերի ժամանակ խախտել են օրենքը, պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Տաթև Ֆռանգյան