Կովկասում Իսրայելի ներկայությունը լուրջ սպառնալիք ենք համարում խաղաղությանն ու կայունությանը․ Աբդոլահիանը՝ Չավուշօղլուին

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմերը քննարկել են ինչպես երկու երկրների երկկողմ համագործակցությունը, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։

Իրանական լրատվականների փոխանցմամբ՝ Աբդոլահիանն անդրադարձել է նաև տարածաշրջանում Իսրայելի ներկայությանը (նկատի ունենալով Ադրբեջանին)։ Նա նշել է, որ Կովկասում ճգնաժամի հետևանքներից մեկը Իսրայելի համար այս տարածաշրջանը բացելն է։

«Տարածաշրջանում սիոնիստների ներկայությունը մենք համարում ենք լուրջ սպառնալիք տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Որտեղ էլ նրանք ոտք են դրել, անապահովություն ու ճգնաժամ ստեղծելուց բացի՝ այլ պտուղ չեն ունեցել: Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր կողմերին զգուշացնում է՝ խելամտորեն վարվել իսրայելական ռեժիմի պահվածքի հետ և չբացել սիոնիստական ռեժիմի ոտքերը Կովկասում և այլ տարածաշրջաններում»,- ասել է Աբդոլահիանը։

Էմմա Չոբանյան