Չավուշօղլուն հայտնել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում է անցկացվելու

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիան աջակցել է ռուսական կողմի նախաձեռնությանը Սիրիայով հարցով աշխատանքային հանդիպում անցկացնելու վերաբերյալ, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է Թուքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ Անկարայում հրավիրված համատեղ ասուլիսում, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա նշել է, որ սիրիական հարցի շուրջ քառակողմ քննարկումներ են ծրագրվում Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Սիրիայիյ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի և Իրանի մասնակցությամբ։ Թուրքիան ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով։

Ըստ Չավուշօղլուի՝ Մոսկվայում սպասվելիք հանդիպման մասնակիցները հիմք են ստեղծելու ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպման համար։

Խոսելով Սիրիայում իրավիճակի մասին՝ Չավուշօղլուն ասել է, որ ՄԱԿ-ը շարունակում է հումանիտար օգնության մատակարարումները։

«Փետրվարյան երկրաշարժերի հետևանքների ֆոնին Թուրքիան բացեց իր օդային տարածքը Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռների համար։ Մենք նաև օգնություն ենք ցուցաբերում Թուրքիայի ցամաքային սահմանով մարդասիրական բեռների մատակարարման հարցում։ 475 բեռնատար մարդասիրական օգնությամբ թուրք-սիրիական սահմանով արդեն անցել է աղետի գոտի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան