Վրաստանում ընդդիմությունը նոր բողոքի ցույցերի կոչ է անում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Վրաստանի ընդդիմությունը նոր բողոքի ակցիա է հայտարարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեմ։ Հանրահավաքը տեղի կունենա Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց, լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա հատուկ ջոկատայիններին և ոստիկանությանը մեղադրել է նախօրեին Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում երթի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու մեջ։

«Բերման են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ, որոնց թվում է նաև ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։ Մի քանի ժամից ավելի շատ մարդ կհավաքվի խորհրդարանի դիմացի հրապարակում, քան երեկ»,- ասել է նա։

Վաշաձեն վստահություն է հայտնել, որ «համաշխարհային հանրությունը միանշանակ կդատապարտի Վրաստանի ներկայիս իշխանություններին՝ խաղաղ ցույցը ցրելու համար»։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ բողոքի ակցիայի ժամանակ 66 մարդ է բերման ենթարկվել։ Նրանք մեղադրվում են ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու և մանր խուլիգանության համար։

Տաթև Ֆռանգյան