«Հյուսիսային հոսքի» վրա պայթյունները կարող էին կազմակերպված լինել ուկրաինամետ խմբավորման կողմից․ New York Times

Լուրեր

17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
Բոլորը

ԱՄՆ-ին հասանելի դարձած նոր հետախուզական տվյալները վկայում են, որ «Հյուսիսային հոսք» ստորջրյա գազատարի վրա պայթյունները, որով գազը Ռուսաստանից հասնում էր Եվրոպա, կարող էր իրականացվել ուկրաինամետ խմբավորման կողմից, որը կարող էր ներառել ինչպես ուկրաինացիների, այնպես էլ ռուսների, որոնք դեմ են Վլադիմիր Պուտինին, գրում են արևմտյան լրատվամիջոցները։

Ըստ New York Times-ի՝ ամերիկացիները չեն մանրամասնել, թե որտեղից են ստացել այս տեղեկությունը և որքանով է այն հավաստի, բայց, միևնույն ժամանակ, պնդում են, որ իրենք ապացույցներ չունեն, որ Զելենսկիի վարչակազմը գիտեր այս գործողության մասին, պատրաստել կամ լիազորել է այն:

Պարբերականը հիշեցնում է, որ պայթյուններից անմիջապես հետո Լեհաստանը և Ուկրաինան շտապեցին, առանց որևէ հիմնավոր ապացույց ներկայացնելու, դրանում մեղադրել Ռուսաստանին։ Մոսկվան հերքեց մեղադրանքները և մատնանշեց Լոնդոնին, որը նույնպես հայտարարեց պայթյուններին առնչություն չունենալու մասին։

Այնուամենայնիվ, որոշ արևմտյան պաշտոնյաների կարծիքով, Կիևը և նրա դաշնակիցները, ովքեր երկար ժամանակ դեմ են արտահայտվել նախագծին, որը թույլ կտա Ռուսաստանին գազ մատակարարել Եվրոպա ուղղակիորեն, այլ ոչ թե Ուկրաինայի և Լեհաստանի միջոցով, ունեին գազատարը սաբոտաժի ենթարկելու ամենալուրջ պոտենցիալ դրդապատճառները:

Տաթև Ֆռանգյան