Ադրբեջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
08.03.2023 | 12:12Ադրբեջանում Իրանի հետ սահմանից ոչ հեռու 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։ Բիլասուվարի շրջանում ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաքվի ժամանակով ժամը 10:14-ին։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները մինչև 3 բալ ուժգնությամբ զգացել են հարակից շրջանների բնակիչները։ Հավելենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Ադրբեջանում ևս հաճախակիացել են ստորգետնյա ցնցումները։
Էմմա Չոբանյան