Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, վիրավորներ, մի քանի տասնյակ ձերբակալվածներ․ Թբիլիսում հատուկ ջոկատայինները գիշերը ցրել են բողոքող ցուցարարներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թբիլիսիում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար։ ՆԳՆ-ից հայտարարում են, որ ակցիան «բռնի բնույթ է ստացել», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հատուկ նշանակության ջոկատի սպաները հատուկ տեխնիկայով շարք են կազմել և շարժվել կենտրոնական Ռուսթավելի պողոտայով՝ ցրելու ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ բողոքի ցույցի մասնակիցներին։  Վրացական հեռուստաընկերության ցուցադրած կադրերում երեւում է, թե ինչպես են ցուցարարները փակում Ռուսթավելի պողոտան, իսկ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործում։ Ցուցարարներն իրենց  ձեռքերում են պահել Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Բախումները շարունակվել են մինչև ուշ գիշեր, ոստիկաններն, ի վերջո,  ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից։

Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածներ կան թե՛ ոստիկանների, թե՛ ցուցարարների շրջանում, նրանց թիվը չի նշվում։ Ոստիկանությունը նաև բերման է ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բողոքի ակցիան «բռնի բնույթ է ստացել, ցուցարարները փորձել են փակել խորհրդարանի մուտքերից մեկը, եղել են բռնության գործողություններ նախարարության աշխատակիցների նկատմամբ», այնինչ ընդդիմությունը պնդում է, որ բողոքի ակցիան խաղաղ է եղել։ Ցուցարարներին աջակցել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան

 

https://www.facebook.com/watch/live/?extid=CL-UNK-UNK-UNK-IOS_GK0T-GK1C&mibextid=2Rb1fB&ref=watch_permalink&v=1622283498289564