Վրաստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքող ցուցարարներին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ նրանք, ովքեր այսօր Ռուսթավելիի պողոտայում կանգնած են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ, ներկայացնում են ազատ Վրաստանը։

Վրաստանի նախագահը այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Նյու Յորքում։

«Ես դիմում եմ նրանց, ովքեր այս գիշեր կանգնած են Ռուսթավելիի փողոցում, ինչպես կանգնած են եղել բազմիցս։ Ես կանգնած եմ այստեղ՝ Նյու Յորքում, իսկ իմ հետևում Ազատության արձանն է: Ազատությունը խորհրդանիշ է, որի համար Վրաստանը միշտ պայքարել է… Ես ձեր կողքին եմ։ Այսօր դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը։

Վրաստանը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում, ոչ մեկին թույլ չի տա խլել այդ ապագան»,-հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ վետո կդնի այդ օրենքի վրա։
«Առաջին օրվանից ասել եմ, որ վետո է լինելու։ Եվ վետո կլինի»,-ասել է նախագահը։

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Արդյունքում երկրում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր։ Ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են գրանցվել։