ՀՀ-ն պատերազմի պիտի պատրաստվի․ ռուս-թուրքական սպառնալիքները, պրովոկացիաները կշարունակվեն․ Հրաչյա Արզումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
Բոլորը

Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի երեք ոստիկանի սպանելուց, մեկին՝ վիրավորելուց հետո Ադրբեջանը սպառնացել է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ «կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրները չեն լուծվելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»։

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց ԱԽ նիստում, որ դա չեն ընդունել:

«Մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք»,- ասել է նա:

Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը նշում է, որ Արայիկ Հարությունյանը, իբրև Արցախի հանրապետության նախագահ, այլ կերպ արտահայտվելու իրավունք չունի:

«Եթե ասեր՝ կողմ է ինտեգրմանը, պետք է հրաժարական տար։ Ինքն ընտրվել է որպես Արցախի Հանրապետության նախագահ, և պարտավոր է պահպանել Արցախի ինքնիշխանության սկզբունքները։ Եթե այլ մոտեցում լինի, դա մեծ պարտություն կլինի։ Ադրբեջանը միշտ բաց ասում է իր սպառնալիքների մասին, ինչո՞վ է սա նորություն հայկական հասարակության համար։ Մի քիչ տարօրինակ է, թե ինչու են հայաստանյան որոշ ինստիտուտներ եկել եզրակացության, որ հարցը լուծված է, և Ադրբեջանի ու նրան աջակցող ուժային կենտրոնների հետ կարելի է ուրիշ լեզվով խոսել, մի քիչ տարօրինակ է»,- ասաց Հրաչյա Արզումանյանը։

Փորձագետը նշում է, որ ռուս-թուրք-ադրբեջանական պրովոկացիաները և սպառնալիքներն առաջիկայում էլ շարունակվելու են, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն պետք է պատերազմի պատրաստվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան