6-7 ամիս է՝ խաբում են, նախարարը չի հանդիպում. զոհվածի հայր․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
Բոլորը

Այսօր զոհված զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները հանդիպել են գլխավոր դատախազի հետ։ Նրանք հանդիպում են ակնկալում նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

«Գլխավոր դատախազի հետ հանդիպեցինք։ Գործն ընթացքի մեջ է, փորձաքննությունների են սպասում։ Մեզ մանրամասներ չեն հայտնել»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Պալյան Պողոսյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը։ – Մեզ հետաքրրքում է՝ մեր որդու մահն ինչից է վրա հասել, դիտավորություն է, թե դիտավորություն չէ։ Ասում են՝ քննությունը շարունակվում է, փորձաքննություններից հետո պատասխան կտանք»։

Հիշեցնենք՝ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 17-ի գիշերը։ Քնած ժամանակ զինծառայողը վառարանից բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել, ինչի հետևանքով հուլիսի 26-ին մահացել էր։

Այն, որ 6-7 ամիս է քննությունն ընթանում է և դեռևս արդյունք չկա, Ջիվան Պողոսյանի կարծիքով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի թերացման մեղքով է։

«Նախարարը խոստացել է հանդիպել մեզ հետ, բայց 6-7 ամիս է խաբում են, ՊՆ խոսնակն անընդհատ ասում է՝ այս շաբաթ, հաջորդ շաբաթ ու նորից հետաձգվում է։ Հիմա նորից խոստացել են, որ այս ուրբաթ կամ շաբաթ նախարարի հետ հանդիպում կլինի, տեսնենք՝ կլինի, թե ոչ»,- ասաց զինծառայողի հայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։