Անձնական բաներ կան․ Գայանե Սարուխանյանը պատասխանում է Արայիկ Հարությունյանի քննադատությանը

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, անդրադառնալով կրթական ոլորտի խնդիրներին, առանձնացրեց Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս դպրոցը չունի հանրակրթական ծրագրի իրականացման համար պահանջվող լիցենզիա և հավելեց, որ Չեխովի դպրոցը դասվում է օլիգարխ դպրոցների թվին։ 

Factor.am-ը ԿԳ նախարարի այս հայտարարության հետ կապված զրուցեց  Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի հետ, ով  նշեց, որ Կրթության և գիտության նախարարության համապատասխան վարչության կողմից միտումնավոր կերպով իրենց չեն տրամադրում լիցենզիա,  և,  հետևաբար, այն, որ դպրոցն այդ լիցենզիան չունի, Կրթության եւ գիտության նախարարության թերացումն է․

«Դա ոչ թե դպրոցի, այլ նախարարության, հանրակրթության վարչության, լիցենզավորված մարմնի թերացումն է։ Այդ հարցով ես գրավոր դիմել եմ Կրթության և գիտության նախարարությանը նաև ավելի վաղ, ներկայացրել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, բոլոր ձևակերպումները, սակայն նախկին  նախարար Լևոն Մկրտչյանը դրանք մերժեց։ Մեր դպրոցին լիցենզիա տրամադրելու գործընթացը կասեցվել է, և չգիտեմ՝ ինչի համար և ինչ պատճառաբանությամբ։ Ես պատրաստ եմ նաև նոր նախարարին ներկայացնել անհարժեշտ փասթաթղթերը։ Այնպես որ՝ այն, որ մեր դպրոցն այդ լիցենզիան չի ստացել, մեր մեղքով  չէ,  և այստեղ ես միտում եմ տեսնում»,-ներկայացրեց տնօրենը։

Գայանե Սարուխանյանին խնդրեցինք փակագծերը բացել և մանրամասնել՝ ինչ միտում է նկատում Կրթության եւ գիտության նախարարության կողմից։ 

Տնօրենն ի պատասխան նշեց․ «Անձնական բաներ կան, չեմ կարծում, որ դա հրապարակման թեմա է։ Երբ հանդիպեմ նախարարի հետ, նաև այդ հարցը կբարձրաձայնեմ»։

Գայանե Սարուխանյանից նաեւ  հետաքրքվեցինք, թե ինչպիսին է նրա   տեսակետը իր ղեկավարած կրթօջախի մասին ԿԳ նախարարի՝ «օլիգարխ դպրոց» որակման  վերաբերյալ․ «Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում օլիգարխի դպրոց, օլիգարխիկ դպրոց։ Ես չեմ կարող դա բացատրել, մեկնաբանություն չունեմ։ Եթե հաջողվի  նախարարի հետ հանդիպել,  կփորձմ հասկանալ նաև դա»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ  Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցն առաջին անգամը չէ, որ հայտնվում է քննադատության թիրախում։ Մամուլը բազմիցս գրել է 10 օգնական պահող դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի, նրա ունեցած իշխանական տարբեր կապերի, դպրոցում հավաքագրվող տարատեսակ գումարների և այլնի մասին։ 

Ակնկալենք, որ նախարարի հետ դպրոցի տնօրենի հանդիպումը կտա նաև այս ու այլ անպատասխան մնացած հարցերի պատասխանները։