Միջազգային գործընկերներից պահանջում ենք խստորեն դատապարտել Արցախի ոստիկանների թիրախավորումը․ քահասարակության կազմակերպությունների հայտարարությունը

Լուրեր

21.04.2026 | 18:18
Հայաստանը ողջունում է ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը․ ԱԳՆ
21.04.2026 | 18:10
«Ուժեղ Հայաստանը» և «Ապրելու երկիրը» հուշագիր են ստորագրել // Հունգարիան դուրս չի գա ՄՔԴ-ից․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 18:05
Հրազդանի կիրճում կստեղծվի 5,5 կմ երկարությամբ բազմագործառութային հանգստի գոտի․ ավագանին հավանություն է տվել նախագծին
21.04.2026 | 17:54
Եվրոպան ցանկանում է արդյունավետ կապեր Կենտրոնական Ասիայի հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով
21.04.2026 | 17:45
Ադրբեջանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց պաշտպանությունը. Amnesty International
21.04.2026 | 17:37
Ադրբեջանում առաջարկում են դադարեցնել Բելգիայի և Նիդերլանդների հետ միջխորհրդարանական խմբերի գործունեությունը՝ Արցախի բանաձևերի ընդունման պատճառով
21.04.2026 | 17:28
Առաջին անգամը չէ, որ աշխատավարձ ենք բարձրացնում․ ավագանու ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 17:20
Թրամփը հայտարարել է, թե Իրանը բազմիցս խախտել է հրադադարը
21.04.2026 | 17:14
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա
21.04.2026 | 17:05
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ, Ռուբեն Նազարեթյանն այլ պաշտոն կզբաղեցնի
21.04.2026 | 17:00
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
21.04.2026 | 16:51
Վարորդների նկատմամբ սրտացավությունը ո՞ւր էր մինչ այս․ քաղաքական դիվիդենտներ են հավաքում․ փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:47
Քաղաքացու օրը Հայաստանում կնշվի 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով
21.04.2026 | 16:39
Ամիրյան փողոցը «Պապ թագավորի» անունով փոխելը պիտի բոլորի հետ քննարկվե՞ր․ նախաձեռնության հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:31
Դատավոր Ռոբերտ Պապոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել
Բոլորը

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը դատապարտող հայտարարություն է տարածել մարտի 5-ին Ադրբեջանի կողմից արցախցի ոստիկանների թիրախավորման վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոնշյալ կազմակերպություններս, պահանջում ենք միջազգային գործընկերներից խստորեն և անվերապահորեն դատապարտել 2023թ. մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայողների սպանությունը:

Մենք հավատում ենք, որ այս բնույթի կազմակերպված հարձակում կարող էր տեղի ունենալ միայն Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հանձնարարությամբ և հովանավորչությամբ: Դա հաստատվում է նաև նրանով, որ դեպքերի անկախ հետաքննությունն ապահովելու փոխարեն պաշտոնական Բաքուն առաջարկել է սեփական խոսույթը, որպեսզի արդարացնի սպանությունները՝ դրանք ներկայացնելով որպես արձագանք Երևանից դեպի Արցախ «ռազմական տեխնիկա, զինամթերք և անձնակազմ փոխադրելու» փորձին: Նշենք, որ Հայաստանի պաշտոնյաներն առաջարկել են մի քանի անգամ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ՝ նաև վերահսկելու ենթադրյալ սպառազինությունների մատակարարումը:

Նման բռնի դեպքերը կրկնվելու են, քանի դեռ չկան մշտադիտարկման և փաստահավաք առաքելությունները, որպիսիք Հայաստանի Հանրապետության և Արցախի իշխանություններն շարունակաբար պահանջում են: Նման ծանր հանցագործությունները կարող են կրկնվել նաև այն պատճառով, որ նախագահ Ալիևը նախընտրել է անտեսել միջազգային հանրությանը՝ բացեիբաց նշելով, որ. «Կարող են լինել կոչեր, կարող են լինել որոշ հայտարարություններ, բայց մենք կարիք չունենք ուշադրություն դարձնելու դրանց: Մենք պատասխանում ենք այս կոչերին քաղաքավարությունից ելնելով, բայց սա ոչ մի կերպ չի փոխում մեր դիրքորոշումը»: Իրականում սա նշանակում է, որ միջազգային հանրության կողմից դատապարտումը բավարար չէ – Ադրբեջանի և նրա պաշտոնյաների համար պետք է լինեն միջազգային կոնկրետ հետևանքներ:

Հատկանշական է, որ արյունալի հարձակումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումից ավելի քան տասն օր հետո, որով Դատարանը պարտադրում է Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել իր հնարավորության սահմաններում բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձանց, մեքենաների և բեռերի անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

Դատարանի՝ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ որոշումից հետո նախագահ Ալիևը ոչ միայն չի ապահովում այդ որոշման կատարումը, այլև չի վարանում արյունոտ միջոցների դիմել՝ Արցախի ժողովրդին սարսափի մեջ պահելու համար: Վերջերս ադրբեջանական զինված ուժերը կրակ են արձակել գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող քաղաքացիների ուղղությամբ: Արցախից ստացված պաշտոնական հաղորդագրություններում նաև ասվում է, որ ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել է, որ կամ Արցախի ժողովուրդը «ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրները լուծում չեն ստանա, ընդհակառակը, կլինեն ավելի կոշտ և ավելի կտրուկ քայլեր»:
Տարածաշրջանում կան ոչ միայն ռազմական էսկալացիայի, այլև էթնիկ զտումների լուրջ և ակնհայտ մտադրության բոլոր վաղ նշանները: Եթե ժամանակին և պատշաճ կերպով արձագանք չտրվի դրանց, ապա շուտով Արցախը կավելանա մարդկային ողբերգությունների ցանկին և կգրանցվի որպես միջազգային հանրության մեկ այլ ձախողում։

Միջազգային գործընկերները պետք է իրենց տրամադրության տակ եղած բոլոր քաղաքական և իրավական միջոցները կիրառեն Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները խստորեն դատապարտելու և Ադրբեջանից պահանջելու համար.

– ապահովել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք և Արցախ՝ գնահատելու տեղի հայ բնակչության մարդու իրավունքներն ու անվտանգության վիճակը,

– անվերապահորեն իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ վերականգնելով Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց, փոխադրամիջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով,

– անհապաղ բացահայտել 2023 թվականի մարտի 5-ի սպանությունը կատարած անձանց և պատասխանատվության ենթարկել նրանց:
Եթե այդ օրինական պահանջները չեն բավարարվում, ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերներն օգտագործեն իրենց տրամադրության տակ գտնվող իրավական գործիքները՝ ստեղծելու համար արդյունավետ մեխանիզմներ արցախցիների կյանքի անօտարելի իրավունքը պաշտպանելու համար»:

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Հանուր հավասար իրավունքների ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ