Թուրքիայի քրդամետ կուսակցությունը կարող է աջակցել ընդդիմության միասնական թեկնածուին՝ ընդդեմ Էրդողանի

Լուրեր

20.04.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 20-ի դրությամբ
20.04.2026 | 09:33
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018-ի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել
20.04.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կարող է նախագահական ընտրություններում աջակցել ընդդիմության միասնական առաջնորդին։ Այս մասին հայտարարել է կուսակցության համահիմնադիր և ղեկավար Միտհաթ Սանջարը, գրում է Bianet-ը։

«Մենք ասել էինք, որ կսաջակցենք ընդդիմության թեկնածուին, եթե կոնսենսուս ձեռք բերվի ուղիղ բանակցությունների արդյունքում։ Հակառակ դեպքում տարբերակը պարզ է՝ մենք մեր թեկնածուին կառաջադրենք»,- ասել է Սանջարը Habertürk հեռուստաընկերության եթերում։

Կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ առանձին թեկնածուով է մասնակցելու ընտրություններին, իսկ ընդդիմադիր դաշինքի հետ համագործակցությունը կախված է նրանց թեկնածուից։ Վեց կուսակցություններից բաղկացած դաշինքը երեկ որպես միասնական թեկնածու առաջադրել է Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Շնորհավորելով Քըլըչդարօղլուին առաջադրվելու համար՝ Սանջարն ասել է. «Մենք ակնկալում ենք նրա այցը մեր շտաբ՝ քննարկելու այդ հարցերը»։

Նա նշել է, որ մտադիր են քննարկել ժողովրդավարական անցման սկզբունքները, ոչ թե բանակցել կուսակցության հետ։

Ի պատասխան՝ CHP-ի խորհրդարանական խմբի փոխնախագահ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ «նման այց հնարավոր է»:

«Նախագահի թեկնածուն կարող է այցելել բոլոր քաղաքական կուսակցություններին»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան