Բաքուն ճնշումները կուժեղացնի՝ Արցախում էթնիկ զտում անելու, ՀՀ-ից զիջումներ կորզելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարո՛ն Սաֆրաստյան, մեր զրույցը սկսենք Արցախում իրադարձություններից։ Մարտի 5-ին Բաքուն հերթական սադրանքին է դիմել՝ դիվերսանտները կրակել են Արցախի ՆԳՆ աշխատակիցների ավտոմեքենայի ուղղությամբ, երեք ոստիկան է զոհվել, մեկը վիրավոր է, հիվանդանոցում է։ Դրանից առաջ էլ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված արցախցու ուղղությամբ են կրակոցներ եղել, բարեբախտաբար՝ զոհ այս դեպքում չի եղել։ Ինչո՞ւ է Ադրբեջանն ավելի ագրեսիվ պահվածք դրսևորում։ 

-Կարծում եմ՝ Ադրբեջանը, իր հաշվարկներով, պետք է գնալով ճնշումն ուժեղացնի Արցախի վրա, պետք է փորձի զիջումներ կորզել Հայաստանից և պետք է ձգտի հասնել նրան, որ կարողանա իրականացնել էթնիկ զտում, ցեղասպանություն Արցախում։ Սա է Ադրբեջանի նպատակը՝ ունենալ Արցախ՝ առանց արցախցիների, և ստիպել, որ Հայաստանը հաշտվի այդ փաստի հետ։

-Այսօր Արցախի ՄԻՊ-ն էլ է խոսել էթնիկ զտումների, ցեղասպանության մասին և նշել է անհրաժեշտությունը, որ ՄԱԿ-ը, այլ միջազգային կառույցներ այնտեղ ներկայություն ունենան, նաև ահազանգել է, որ հակառակ պարագայում՝ Բաքուն կարող է էթնիկ զտման, ցեղասպանական գործողությունների դիմել։ Ձեր կարծիքով՝ այնտեղ միջազգային կառույցների ներկայություն ապահովել հնարավո՞ր է։

-Եթե նույնիսկ դա հնարավոր լինի, շատ դժվար կլինի, որովհետև Ադրբեջանն Արցախը համարում է իր տարածքը, և միջազգային կազմակերպություններն Արցախում իրենց դիտորդներին տեղակայելու համար պետք է ստանան Ադրբեջանի թույլտվությունը, իսկ Ադրբեջանը, պարզ է, նման թույլտվություն չի տա։ Բայց եթե մեծ ճնշում լինի․․․ Տեսնենք։

-Փորձագիտական շրջանակները միջազգային կառույցների, միջազգային միջնորդների անհրաժեշտությունն են տեսնում նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունում։ Դա և՞ս անհնար է ապահովել։

-Միջնորդությունն անհրաժեշտություն է, որպեսզի բանակցային գործընթացը նորմալ ընթացք ստանա, այլ ոչ թե Ադրբեջանը փորձի գործընթացն օգտագործել իր ծավալապաշտական, մաքսիմալիստական մոտեցումներն իրականություն դարձնելու համար։ Այո՛, պետք է ձգտել, պետք է ճնշում գործադրվի միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի վրա, որպեսզի Բաքուն համաձայնվի միջնորդության մասնակցությանը բանակցություններում։ Ներկա փուլում, կարծում եմ, Ադրբեջանը դեռ համաձայն չի լինի։

-Իսկ ի՞նչ միջոցներով պետք է այդ ճնշումներն արտահայտվեն, որովհետև, ինչպես տեսնում ենք, նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չի կատարում Բաքուն։

-Այո՛, չի իրականացնում, բայց ես մի միտում նկատում եմ․ ճնշումները գնալով ավելի են ուժեղանում Ադրբեջանի վրա։

-Ըստ Ձեզ՝ դա ինչո՞վ է արտահայտվում։

-Հաագայի միջազգային դատարանի վճռի հետ կապված պաշտոնական հայտարարություններ են հնչում տարբեր երկրների, ինչպես նաև առանձին հասարակական-քաղաքական գործիչների կողմից։ Կարծում եմ՝ Հայաստանի դիվանագիտությանը հաջողվել է անցած մեկ տարվա ընթացքում որոշակի առումով Արցախի հարցը դարձնել և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական միջազգային տարբեր շրջանակների ուշադրության առարկա։ Այս ճանապարհով պետք է գնալ և ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրել։ Ի վերջո, Ադրբեջանը մեկուսի երկիր չէ, կախվածություն ունի այլ երկրներից, և այդ ճնշումները, կարծում եմ, եթե գնալով ուժեղանան, կարող են արդյունքներ տալ։

-Ուկրաինական պատերազմի ֆոնին ինչ-որ չափով բարձրացել է նաև Ադրբեջանի գործընկերային դերը Արևմուտքի համար այս պայմաններում Արևմուտքը կգնա՞ դրան։

-Այո՛, որոշակիորեն բարձրացել է Ադրբեջանի դերը, բայց Արևմուտքն ընկալում ունի, որ Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղ գործակցության տարածաշրջան, և եթե մեր դիվանագիտությունը կարողանա ցույց տալ, որ Ադրբեջանը դրա հիմնական խոչընդոտն է, կարծում եմ՝ դա հնարավոր կլինի օգտագործել Ադրբեջանի վրա ճնշումն ավելացնելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան