Առաջին Patriot զենիթահրթիռային համակարգերն արդեն Ուկրաինայում են

Լուրեր

16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասը Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
Բոլորը

Առաջին ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերն արդեն Ուկրաինայում են։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը իսպանական La Razon-ին տված հարցազրույցում, փոխանցում է Korrespondent-ը։

«Հատկապես պետք է շեշտեմ, որ Լեհաստանի ջանքերի շնորհիվ Patriot մարտկոցները և առաջին Leopard տանկերը, ի թիվս այլ բաների, հասան Ուկրաինա։ Մենք ոչ միայն օգնության փոխանցման հիմնական կետն ենք, այլև ամենամեծ դոնորներից մեկը»,- ասել է նա։

Բլաշչակը հավելել է, որ պատերազմի սկզբից ի վեր Լեհաստանն Ուկրաինային զենք է փոխանցել ավելի քան 2,2 միլիարդ եվրոյի դիմաց։

«Ուզում եմ ընդգծել, որ միայն մեր համատեղ գործողությունները՝ ամբողջ ազատ աշխարհի գործողությունները կարող են ճիշտ կողմը թեքել այս անարդար հակամարտության կշեռքը։ Ինչ վերաբերում է ավիացիային, ապա այս հարցում անհրաժեշտ է որոշում կայացնել ավելի լայն դաշնակցային մակարդակով»,- ընդգծել է լեհ նախարարը։

Հայտնի է, որ Ուկրաինան պետք է Patriot համալիրներ ստանա ԱՄՆ-ից, Գերմանիայից և Նիդեռլանդներից։ Նախագահի աշխատակազմը հայտնել է այդ համակարգերի ստացման ժամկետները։

Գերմանիայում նաև հայտնել են, որ ուկրաինացի զինվորականները շատ արագ յուրացնում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսկ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի մոտ 1200 զինծառայող արդեն վերապատրաստվել է Գերմանիայում տարբեր մարտական համակարգերի հետ վարվելու համար։

 

Տաթև Ֆռանգյան