Բացահայտվել է Վերին Պտղնիի դպրոցի տնօրենի կողմից պետական միջոցներից շուրջ 4,8 մլն դրամ հափշտակելու դեպք

Լուրեր

09.07.2026 | 18:26
Ես, Քոչարյանն արդեն եղել ենք, մեզ դրանով չես վախեցնի. Կարապետյանը` Ծառուկյանի տան տեսարանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 18:19
Ռուսական կողմը խոցել է սեփական ուղղաթիռը՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածը մղելիս
09.07.2026 | 18:16
Համընդհանուր հայտարարագրումը կարող է դառնալ ՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների ֆինանսավորման նոր աղբյուր
09.07.2026 | 18:10
Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ-ի դեմ սահմանափակումներն է քննարկել // «Արարատցեմենտ»-ի աշխատանքը վերսկսվել է․ ԼՈՒՐԵՐ
09.07.2026 | 18:00
Սպասում եմ ամեն սցենարի. Նարեկ Կարապետյանը` Ծառուկյանի նման ձերբակալվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 17:52
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
09.07.2026 | 17:41
Խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվել է ոչ թե ընտրություններով, այլ ՍԴ-ի որոշմամբ․ ՀՅԴ Բյուրո
09.07.2026 | 17:30
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Բուշերի ԱԷԿ-ի մերձակայքին
09.07.2026 | 17:22
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
09.07.2026 | 17:11
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
09.07.2026 | 17:01
Ծառուկյանի ձերբակալության տեսանյութը նվաստացնող էր, ուժի կիրառումը՝ անհամաչափ․ իրավապաշտպանները անկախ քննություն են պահանջում
09.07.2026 | 16:50
Սամվել Կարապետյանի դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.07.2026 | 16:47
«Կրասնոդարի» սան․ «Շոկի մեջ եմ, որ Սպերցյանը տեղափոխվեց «Ալ Ահլի»»
09.07.2026 | 16:36
Սևանի ափին ապամոնտաժվել է 201 ապօրինի շինություն. քանդվել են Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի, Սամվել Նիկոյանի որդու և Արմեն Աշոտյանի եղբոր շինությունները
09.07.2026 | 16:25
Չարենցավանի ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել  գերեզմանոց տանող ճանապարհին
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է «Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ա.Հ.-ն, 2013 թվականի հուլիսի 29-ից 2020 թվականի մայիսի 13-ը զբաղեցնելով հիշյալ դպրոցի տնօրենի պաշտոնը, վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի տարբեր ամիսներին իր մորաքրոջ տղային և դպրոցի հաշվապահ Մ.Ս.-ի բարեկամին նշանակել է համապատասխանաբար դպրոցի պահակի և հավաքարարի հաստիքներին:

Վերջիններս, սակայն, երբևէ դպրոցում աշխատանքի չեն ներկայացել և աշխատանքային պարտականությունները չեն կատարել: Չայած այդ հանգամանքին՝ 2016-2020 թվականների ընթացքում հաշվարկվել և հիշյալ անձանց վճարվել է ընդհանուր 4.791.680 ՀՀ դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ, որոնք տնօրեն Ա. Հ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հաշվապահ Մ.Ս.-ի օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ տնօրեն Ա.Հ.-ն հավաքարարի և պահակի հաստիքներին հրամանագրված հիշյալ անձանց կողմից աշխատանքի չներկայանալու, ինչպես նաև վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակություն կատարելու հանգամանքները քողարկելու անձնական դրդումներով, հաշվապահ Մ.Ս.-ի հետ կատարել են պաշտոնեական կեղծիքներ, մասնավորապես՝ իրենց ստորագրությամբ յուրաքանչյուր ամիս հաստատել են դպրոցի աշխատողների աշխատավարձերի հաշվարկման ցուցակները, որոնցում ներառվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված անձինք հաճախել են աշխատանքի, և նրանց անվամբ հաշվարկվել է ամսական աշխատավարձ։

Վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր 4.791.680 ՀՀ դրամ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, իսկ Մ.Ս.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ամբողջ վնասը վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: