ՄԱԿ-ի տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժերի վնասը գերազանցում է 100 մլրդ դոլարը

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով պատճառված վնասը կգերազանցի 100 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պաշտոնյան հաջորդ շաբաթ նախատեսված դոնորների համաժողովից առաջ, գրում է Reuters-ը։

«Մինչ օրս արված հաշվարկներից պարզ է, որ կառավարության ներկայացրած վնասի ցուցանիշը և միջազգային գործընկերների կողմից վնասի աջակցությունը կլինի ավելի քան 100 միլիարդ դոլար»,- ասել է ծրագրի պաշտոնյաներից Լուիզա Վինտոնը։

Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի հետևանքով Սիրիայում և Թուրքիայում ավելի քան 52,000 մարդ է զոհվել։

Վինտոնը նշել է, որ նախնական վնասի հաշվարկներն օգտագործվում են որպես հիմք դոնորական համաժողովի համար՝ աջակցության միջոցները մոբիլիզացնելու նպատակով։ Հավաքը տեղի է ունենալու մարտի 16-ին Բրյուսելում։

Հավելենք, որ Համաշխարհային բանկը նախկինում Թուրքիայի վնասը գնահատել էր շուրջ 34,2 միլիարդ դոլար:

Էմմա Չոբանյան