ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սկսում է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի ուսումնասիրությունը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) սկսել է ուսումնասիրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը, որը քննարկվում է Վրաստանի խորհրդարանում։ Այս մասին հայտնել է Վրաստանի օմբուդսմենի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հանրային պաշտպանի դիմումի հիման վրա՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սկսել է ուսումնասիրել օրենքի նախագիծը՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար»,- ասվում է զեկույցում։

Օմբուդսմենի գրասենյակն ընդգծում է, որ Վրաստանը պարտավորվել է ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին բաց և հանրային խորհրդակցությունների միջոցով մշակել ու ընդունել օրենքներ, հատկապես, երբ «օրենքներն ուղղակիորեն ազդում են քաղաքացիական հատվածի գործունեության վրա»։

Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցվել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական և ամերիկյան տարբերակները, որն օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի թարգմանությունն է։ Փաստաթղթի վրացական տարբերակի համաձայն՝ իրավաբանական անձը, որի ֆինանսավորման ավելի քան 20%-ը գալիս է արտերկրից, պետք է համարվի օտարերկրյա ազդեցության գործակալ։

Փաստաթղթի համաձայն՝ լրատվամիջոցները կարող են լինել նաև օտարերկրյա գործակալ, մինչդեռ նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց։

Տաթև Ֆռանգյան