Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կհավակնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին․ la Repubblica

Լուրեր

26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
Բոլորը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կհավակնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, եթե չվերընտրվի ԵՀ-ում, գրում է իտալական la Repubblica-ն։

Պարբերականի տվյալներով՝ նախապատրաստական աշխատանքները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։

Մարտի 7-ից ֆոն դեր Լեյենի՝ Կանադա և ԱՄՆ ուղևորությունը պետք է դիտարկվի «այլ լույսի ներքո», այսինքն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածության հնարավոր առաջադրման համատեքստում, գրում է թերթը։

Հուլիսին Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում փորձ է արվելու մեկ տարով երկարացնել Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը, որն ավարտվում է սեպտեմբերին, հայտնում է la Repubblica-ն։ Իսկ ֆոն դեր Լեյենի պաշտոնավարման ժամկետը ԵՀ-ում լրանում է 2024 թվականի ամռանը։

Ըստ իտալական պարբերականի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում ֆոն դեր Լեյենը «կատարյալ լուծում կլիներ ամերիկացիների համար, քանի որ պոտենցիալ այլընտրանքային թեկնածուները լիովին համոզիչ չեն»։

Եվրահանձնաժողովի նախագահը մարտի 7-ին կմեկնի Օտտավա, իսկ հաջորդ օրը՝ Վաշինգտոն։ ԱՄՆ մայրաքաղաքում նա կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ։ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հաստատել է ծրագրված հանդիպման մասին տեղեկությունը։ Նրա հայտարարության համաձայն՝ ֆոն դեր Լեյենը և Բայդենը կքննարկեն շրջակա միջավայրի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը, Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Չինաստանի հետ փոխգործակցության հարցերը։

Տաթև Ֆռանգյան