Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է Հայաստանին ու Արցախին և ստի մեջ մեղադրում ռուս խաղաղապահներին

Լուրեր

09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
Բոլորը

Պաշտոնական Բաքուն շարունակում է ստահոդ լուրեր տարածել՝ անհիմն մեղադրելով Հայաստանին ու, միաժամանակ, սպառնալիքներ հնչեցնելով։ Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ-ն նոր հայտարարությամբ սպառնացել է «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, եթե Հայաստանը իր զինված խմբերը դուրս չբերի ադրբեջանական տարածքից», այն դեպքում, երբ ՀՀ -ն զինված ներկայություն Արցախում չունի։ Բացի այդ՝ Բաքուն մեղադրում է ռուս խաղաղապահներին Արցախում ադրբեջանական ուժերի իրականացված դիվերսիայի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու մեջ։

«Ափսոսանքով նշում ենք, որ մարտի  6-ին ՌԴ ՊՆ-ն խեղաթյուրել է փաստերը ու իր ամփոփագրում տարածել ոչ հավաստի տեղեկություններ զինված միջադեպի մասին»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ անհիմն մեղադրելով հայկական կողմին։

«Բացի այդ՝ տարածված տեղեկատվությունը Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից առաջին օգնության ցուցաբերման ու ադրբեջանցի վիրավոր զինվորի տարհանման մասին, իրականությանը չեն համապատասխանում։ Դեպքից զոհվածների և վիրավորների տարհանումն իրականացրել է ադրբեջանցի զինծառայողները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը շարունակում է լուրեր տարածել, թե Հայաստանը, իբր, զենք, զինամթերք ու այլ ռազմական տեխնիկա է  մատակարարում ԼՂ, այն դեպքում, երբ Արցախը երեք ամիս  շրջափակման մեջ է։

«Եվս մեկ անգամ, մենք նախազգուշացնում ենք, որ ռազմական ապրանքների տեղափոխումը Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ուղարկումն ու ռոտացիան պետք է դադարեցվի մեկընդմիշտ և հայկական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս գան մեր երկրի տարածքից: Հակառակ դեպքում, ադրբեջանական կողմը ստիպված կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ զինաթափման և ապօրինի հայկական զինված խմբավորումների չեզոքացման ուղղությամբ`օգտագործելով դրա համար բոլոր հնարավորությունները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Բաքվի իշխանությունները  շարունակում են արհամարհել Լաչինի միջանցքը բացելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադիր է կատարման համար  ու երեք ամիս Արցախը պահում շրջափակման մեջ։

Էմմա Չոբանյան