ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի առթիվ
Քաղաքականություն
06.03.2023 | 20:58Այս դեպքը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանական զինուժի կողմից Արցախի ոստիկանական մեքենայի գնդակոծմանը:
«Շատ մտահոգված եմ Ստեփանակերտի շրջակայքում մահացու միջադեպի մասին հաղորդումներով: Այս դեպքը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- նշված է Կոլոմինայի գրառման մեջ: