Transparency International-ը Ռուսաստանում անցանկալի կազմակերպություն է հայտարարվել

Լուրեր

26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
Բոլորը

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը երկրում անցանկալի է ճանաչել Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը։ Հունվարի վերջին այս ցանկին ավելացել է նաև ռուսական ամենահայտնի անկախ լրատվամիջոցներից մեկը՝ Meduza-ն, գրում է BBC-ի ռւոսական ծառայությունը։

Խոսքն այս դեպքում Թրանսփարենսի Ինթերնեշնլի մասին է, որի կենտրոնակայանը գտնվում է Բեռլինում, և «որի ղեկավարումն իրականացվում է օտարերկրյա պետությունների քաղաքացիների կողմից», ասվում է ՌԴ Դատախազության մամուլի հաղորդագրությունում։

Կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած հայտնի միջազգային կազմակերպությունը Ռուսաստանում գործում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Ռ» անվանումով։ Այն ռուսական շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից, ասվում է կազմակերպության կայքի նկարագրության մեջ։

Դեռևս 2015 թվականի ապրիլին Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Ռ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ներառվել է «օտարերկրյա գործակալի» գործառույթներ իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների ռեգիստրում։ Այս փաստը ևս նշված է կազմակերպության կայքում։

Մինչ այժմ Ռուսաստանում անցանկալի կազմակերպությունների ցանկում կար 75 կազմակերպություն։ Դրանում վերջինն ընդգրկվել է Լիտվայում գրանցված «Ազատ Ռուսաստանի ֆորումը»։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» կլինի 76-րդը, երբ Արդարադատության նախարարությունն արձագանքի Գլխավոր դատախազության որոշմանը և կազմակերպությանը ներառի գրանցամատյանում։

Տաթև Ֆռանգյան