Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Քաղաքականություն
06.03.2023 | 20:02Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ դեսպանն ԱԳՆ է կանչվել ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբների ղեկավար Մարկ Միլլիի՝ մարտի 4-ին Սիրիայի հյուսիս-արևելք այցի կապակցությամբ։
Վաշինգտոնից Անկարան այցի առթիվ պարզաբանում է պահանջել։
Էմմա Չոբանյան