ՌԴ-ն խոսք է տվել Ալիևին՝ նպաստել ԼՂ-ի ինտեգրմանը Ադրբեջանին․ ահա՝ ինչու խաղաղապահները չմիջամտեցին սադրանքին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ

-Կիրակի առավոտյան ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով սպանվել է արցախցի երեք ոստիկան, վիրավորվել՝ մեկը։ Ցավոք, սա սադրանքի միակ դեպքը չէ, վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանը տարբեր սադրանքների է դիմել․ փետրվարի 28-ին խաղաղ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մեր հայրենակցին էին թիրախավորել, մարտի 2-ին և 3-ին կրկին կրակոցներ են եղել․ և այս ամենը՝ Լաչինի միջանցքը գրեթե 90 օր փակ պահելուն զուգընթաց։ Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը թեժացնում իրավիճակը։

-Ես դա կապում եմ 2 հանգամանքի հետ․ առաջինը՝ Բաքուն Ռուսաստանի հետ բավականին խորը բանակցություններ է հիմա վարում։ Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը փորձում է հնարավորինս Ռուսաստանին ներգրավել իր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ծրագրերի մեջ՝ անելով որոշակի առաջարկներ, որոնցից Ռուսաստանը, կարծես թե, չի հրաժարվում։ Այդ ծրագրերի իրականացումն Ադրբեջանի համար ենթադրում է Արցախի հարցը հնարավորինս արագ լուծելու անհրաժեշտությունը։ Երկրորդ հանգամանքը կապված է առաջինի հետ․ սկսվել են բանակցությունները Ստեփանակերտի և Բաքվի միջև, բայց կողմերն այնտեղ ներկայանում են տարբեր օրակարգերով։

-Մեկը մյուսին հակասող օրակարգերով։

-Այո՛։ Եվ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանը՝ ընդունել իր օրակարգը և ստեղծում է այդ լարվածությունը, նաև անվտանգային տագնապները հասարակության մեջ, ինչպես նաև Արցախի ղեկավարության շրջանում, որպեսզի հասնի հաջողության իր օրակարգն առաջ մղելու հարցում։

Երբ մարտի 1-ին Խոջալուում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները, ադրբեջանական կողմն այդ հանդիպումը մեկնաբանեց որպես ինտեգրման պրոցես, մինչդեռ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պահեստազորի սպաների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ինտեգրման մասին խոսք լինել չի կարող, և որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով, ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով։ Կարելի՞ է գնահատել, որ Ադրբեջանը, սպանելով արցախցի ոստիկաններին և տարբեր սադրանքներով փորձում է հարկադրել, որ նաև ինտեգրման օրակարգն ընդունվի Արցախի կողմից։

-Հենց դա է ասածս․ ի վերջո, Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ գնալու է բանակցությունների հենց այդ հարցը լուծելու համար, իսկ արցախյան կողմը, կարծում եմ, պատրաստ չէր խորը քաղաքական հարցեր քննարկելու, մանավանդ որ ադրբեջանական պատվիրակության կազմը չէր էլ ենթադրում ինչ-որ սկզբունքային հարցերի լուծում։ Արցախյան կողմը շահագրգռված է Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրները ներկայացնելով։ Ադրբեջանն ընտրել է կտրուկ ճանապարհ՝ ուժային մեթոդներով արցախցիներին ստիպել ընդունել իր պայմանները։

-Ի՞նչ պետք է անեն արցախցիները։

-Բանակցությունները պետք է ընթանան միջազգային միջնորդների մասնակցությամբ, քանի որ եթե միայն ռուս միջնորդները մասնակցեն, դա կնշանակի, որ այդ բանակցությունները միջազգային սկզբունքների, ստանդարտների բովանդակության մեջ չեն լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան