Սաուդյան Արաբիան 5 մլրդ դոլար է ավանդադրում Թուրքիայի Կենտրոնական բանկում

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սաուդյան Արաբիան մարտի 6-ին հայտարարել է, որ 5 միլիարդ դոլար է ավանդադրում Թուրքիայի Կենտրոնական բանկում, ինչը պոտենցիալ մեծ խթան է, քանի որ երկիրը պայքարում է գնաճի և նախորդ ամսվա երկրաշարժից առաջացած վնասների դեմ՝ նախագահական ընտրություններից առաջ, գրում է Turkish Minute-ը։

Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության նախարար և Սաուդյան Զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ Ահմեդ ալ-Խաթիբը համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Շահապ Քավջըօղլուի հետ՝ «5 միլիարդ դոլարի զգալի ավանդ ներդրելու համար»։

«Այս դեպոզիտը վկայում է սերտ համագործակցության և պատմական կապերի մասին, որոնք առկա են Սաուդյան Արաբիայի Թագավորության և Թուրքիայի Հանրապետության ու նրա եղբայրական ժողովրդի միջև»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է թագավոր Սալմանի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հրամանով։

Այս քայլը  հետևում է Անկարայի և Էր-Ռիադի համատեղ ջանքերին՝ շտկելու հարաբերությունները, որոնք խզվել էին 2018 թվականին Ստամբուլում թագավորության հյուպատոսությունում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո:

Էմմա Չոբանյան