Ստամբուլում ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրվող կնոջն ավելի քան 3000 տարվա ազատազրկում է սպառնում

Լուրեր

17.08.2026 | 14:10
«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Ռոդրիի տրանսֆերի շուրջ. աղբյուր
17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
17.08.2026 | 13:20
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
17.08.2026 | 13:16
Ջամալ Մուսիալան ուշագնաց է եղել «Բավարիայի» խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:09
Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
17.08.2026 | 13:00
36 տարեկանում մահացել է դերասանուհի Հեյդեն Պանետիերը
17.08.2026 | 12:55
«Բոքսի գնացողներ էլ կան, շատ ինքնավստահ տանձիկ ունեցողներ էլ կան մեր մոտ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:52
Եվս 3 հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԵԱ-ի 1/4 եզրափակիչում են
17.08.2026 | 12:42
Իրանի իշխանությունները գաղտնի ծրագիր են մշակել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ընդլայնելու համար. WSJ
17.08.2026 | 12:34
Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
Բոլորը

Ստամբուլում ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրվող կնոջը սպառնում է ավելի քան 3000 տարվա ազատազրկում, գրում է Անադոլու գործակալությունը։

Ստամբուլի 13-րդ քրեական դատարանը գործով առաջին նիստերը նշանակել է մայիսի 9-ին, 10-ին և 11-ին, որում մեղադրվում է 36 մարդ, այդ թվում՝ ահաբեկչության հեղինակ Ահլամ ալ-Բաշիրը։

Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր ևս ութ մարդու՝ նոյեմբերի 13-ին Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում իրականացված ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով։

Նշվում է, որ մեղադրյալները կասկածվում են ահաբեկիչներին աջակցելու և նրանց ապաստան տալու մեջ։ Հայտնի է, որ երկու ձերբակալվածներն օգնել են հարձակումն իրականացրած Սիրիայի քաղաքացի Ահլամ ալ-Բաշիրին այդ երկրից ապօրինի մուտք գործել Թուրքիա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում պայթյուն էր որոտացել։ Թուրքիայի Արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ պատահարն ահաբեկչություն է եղել։ Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։

Տաթև Ֆռանգյան