Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը լքած առանցքային առաջնորդը վերադառնում է՝ Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի հետ հանդիպումից հետո

Լուրեր

26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշն այցելել են «Լավ» (İYİ) կուսակցության կենտրոնակայան՝ հանդիպելու կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին, որն ուրբաթ հայտարարել էր վեց կուսակցությունների դաշինքը լքելու մասին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Այցի նպատակն Աքշեներին համոզելն էր՝ վերադառնալ դաշինք, հաղորդում է Halk TV-ն՝ վկայակոչելով կուսակցության աղբյուրներին։

Հանդիպումից հետո Իմամօղլուն լրագրողներին ասել է, որ Աշքեներին այցելել են Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի իմացությամբ։

Ընդդիմադիր մյուս 5 կուսակցությունների առաջնորդների հանդիպումը մեկ ժամով հետաձգվել է՝ Աքշեների պատասխանին սպասելու պատճառով։ Ըստ որոշ տեղոկությունների՝ Աքշեներն արդեն իսկ շտապում է նրանց հետ հանդիպման։

Հայտարարելով Քըլըչդարօղլուի թեկնածությունը չսատարելու՝ իր կուսակցության որոշման մասին՝ Աքշեները Իմամօղլուին և Յավաշին կոչ էր արել հայտարարել իրենց թեկնածությունն առաջադրելու մասին, ինչը երկու քաղաքապետերը մերժել էին։ Մյուս առաջնորդները պայմանավորվել էին Քըլըչդարօղլուի թեկնածության շուրջ։

Միաժամանակ, İYİ կուսակցության խոսնակն ասել է, որ Աքշեները կարող է «վեցի դաշինք» վերադառնալ այն բանից հետո, երբ քաղաքապետերի հետ հանդիպման ժամանակ նրա վերջին առաջարկն ընդունվի։ Անկարայում լրագրողների հետ զրույցում Քուրշադ Զորլուն ասել է, որ Աքշեներն առաջարկել է Իմամօղլուին և Յավաշին լինել «գործադիր փոխնախագահի թեկնածուներ»։

Հարցին՝ արդյո՞ք Աքշեները կմիանա հինգ առաջնորդներին այսօրվա հանդիպմանը, նա պատասխանել է․ «Մենք ակնկալում ենք և հույս ունենք, որ նա կմասնակցի»։

Ի դեպ, Ժողովրդահանրապետական կուսակցությունն (CHP) ընդունել է İYİ կուսակցության Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի՝ փոխնախագահների պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, եթե ընդդիմությունը հաղթի մայիսին կայացած նախագահական ընտրություններում, Reuters-ին ասել է CHP-ի բարձրաստիճան անդամը։

Նա նշել է, որ ընդդիմության մյուս առաջնորդները կքննարկեն առաջարկը, որն արվել է İYİ կուսակցության կողմից։

Էմմա Չոբանյան