Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է գրանցվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի քննարկման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստը, որը հայտարարել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի քննարկման մասին, սկսվել է պատգամավորների միջև ծեծկռտուքով։

«Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիի և հանձնաժողովի նախագահ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Անրի Օխանաշվիլիի ծեծկռտուքի պահը ֆիքսել են տեսանյութում, գրում է Նովոստի Գրուզիան։

Ընդդիմադիր պատգամավորներից ոմանք հեռացվել են դահլիճից, ոմանք էլ, ի նշան բողոքի, իրենք են լքել այն։

Ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանի պատուհաններից կախել են Վրաստանի և ԵՄ դրոշները՝ համերաշխություն հայտնելով փողոցում տեղի ունեցող քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիային։

Ցուցարարների գլխավոր կարգախոսն է՝ «Ո՛չ Վրաստանում ռուսական օրենքին»։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Վրաստանի խորհրդարանում գրանցվել է, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» կամ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Նախաձեռնությունը պատկանում է «Ժողովրդի իշխանություն» շարժմանը, որը բաղկացած է իշխող «Վրացական երազանք»-ի նախկին անդամներից, որոնք, չնայած անցյալ տարվա հունիսին իշխող կուսակցությունից անջատվելուն, շարունակում են մնալ խորհրդարանական մեծամասնության մաս։

Տաթև Ֆռանգյան