Իրանը հրաժարվել է ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնումից

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանին դեռևս պետք չեն ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր, քանի որ այն ունի իր սեփական Բավար-373 հակաօդային պաշտպանության համակարգը: Tasnim-ին այս մասին ասել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Կարայ Աշտիանին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Թեհրանը կարող է ցանկացած զենք ստանալ, սակայն առայժմ դրա կարիքը չունի։

«Ինչ վերաբերում է С-400 պաշտպանական համալիրի գնմանը, ապա Ռուսաստանն այն երկրներից է, որի հետ մենք բարձր մակարդակի հարաբերություններ ունենք։ Միաժամանակ, մենք ինքնաբավության ենք հասել պաշտպանական զենքի արտադրության մեջ։ Եթե անհրաժեշտ լինի զենք ձեռք բերել, մենք դա կանենք, բայց այս պահին այլ զինատեսակների կարիք չկա»,- ընդգծել է Աշտիյանին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Ռուսաստանին կասկածում է Իրանին ժամանակակից կործանիչներ մատակարարելու մեջ։ Նրա խոսքով՝ դրանց դիմաց Մոսկվան հարվածային անօդաչու սարքեր է ստանում։

Բլինքենը նաև հայտարել էր, որ Չինաստանը մտածում է Ռուսաստանին «մահացու» ռազմական օգնության տրամադրման մասին՝ բացատրելով, որ դա կարող է լինել և՛ զենք, և՛ զինամթերք։ Մինչ այժմ, ըստ նրա, չինական մասնավոր ընկերությունները Ռուսաստանին տրամադրել են առավելագույն «ոչ մահացու» աջակցություն։

Տաթև Ֆռանգյան